Խմբագրի ընտրություն

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի
ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակել է անշարժ գույքի շուկայի հուլիս ամսվա վերլուծությունը, ըստ, որի, չնայած կորոնավիրուսի համավարակին ու վատատեսական սպասումներին, շուկայում էական փոփոխություններ, գների ու գործարքների կտրուկ անկումներ չկան։ Այսպես, ըստ կադաստրի վերլուծության 2020թ․ հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ հաշվարկով, շուկայական միջին գները 2020 թ․ հունիսի համեմատ` նվազել են ընդամենը՝ 1․7%-ով, […]

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից
Հայաստանի մարզերում, ըստ Կադաստրի հուլիս ամսվա վերլուծության, բնակարանների գները մնացել են գրեթե նույն մակարդակին․ հունիսի համեմատ միջին գնանկումը կազմել է չնչին 1%, իսկ 2019-ի հուլիսի համեմատ եղել է 2․5% գնաճ։ Հետաքրքիր է, որ, կախված մարզից ու քաղաքից, գնային տատանումները խիստ տարբեր են։ Քաղաքների մի մասում անցյալ տարվա հուլիսի համեմատ կա 10%-ից ավելի գնանկում, մի մասում […]

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում
Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը տեղափոխվում է Երևանի ծայրամասեր ու մարզեր։ Դա նկատելի է ինչպես Կադաստրի պաշտոնական թվերով, այնպես էլ ռիելթորական գործակալություններից դուրս եկող ինֆորմացիայով։ Տենդենցը երևում է հենց գործարքների քանակով։ Նշենք միայն մեկ փաստ․ եթե հունիս ամսին գործարքների ընդհանուր քանակով առաջին տեղում Երևանի Կենտրոն համայնքն էր, ապա հուլիսին արդեն՝ Արաբկիրը, որտեղ Կենտրոնի […]

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ
2020թ․ հուլիսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը հունիսի համեմատ աճել է մոտ 13%-ով, իսկ 2019 թ. հուլիսի համեմատ գրեթե մնացել է նույնը (աննշան 1.1% աճ): Սրանք կադաստրի կոմիտեի տվյալներն են։ Հետաքրքիր է, որ հունիս-հուլիս համեմատության մեջ մայրաքաղաքում, ճիշտ է, գործարքների աճն ավելի մեծ է եղել, քան մարզերում, բայց փոխարենը, 2019-2020 համեմատության մեջ աճը նկատելի է մարզերում՝ […]

Այս հոկտեմբերը անցյալի համեմատ ավելի գործարքառատ էր
Հոկտեմբերը գործարքների առումով համարվում է ստաբիլ ամիս, որին հաջորդում է սովորաբար հայաստանյան անշարժ գույքի շուկայի ակտիվ սեզոնն ու շարունակվում մինչև տարեվերջ։ Ըստ Կադաստրի նախորդ 10 տարիների հոկտեմբեր ամիսների համեմատական վերլուծության, 2017 թ․-ից ի վեր շուկայում նկատվում է գործարքների թվի ստաբիլ աճ։ Այդ վերլուծությունն արտահայտված է ստորև ներկայացված գծապատկերում, որն ինչ որ առումով արտացոլում է հայաստանյան […]

Առքուվաճառքի ամենաշատ գործարքներ իրականացվում է հողերի նկատմամբ
Հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում կնքված գործարքների առավել բարձր տոկոսաչափը բաժին է ընկնում հողերին` մոտ 34 %: Ընդ որում, մարզերում հողի գործարքները կազմում են ընդհանուրի մոտ կեսը (49.2%): Հանրապետությունում գործարքների մնացած գերակշիռ մասը բաժին է ընկնում բնակարաններին ու բնակելի տներին՝ համապատասխանաբար 31.2% և 21.5%: Ամենից քիչ թվով առքուվաճառք է իրականացվել արտադրական նշանակության շինությունների նկատմամբ՝ 2 %։

Գյուղական բնակավայրերում նկատելի է գործարքների աճի միտում
2019 թ. 3-րդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 18%-ով: Անցյալ ու այս տարվա գործարքների վերլուծության մեջ, սակայն, ամենահետաքրքրական փաստն այն է, որ թե՛ մայրաքաղաքի, և թե՛ մարզերի քաղաքային բնակավայրերի համեմատ գյուղական բնակավայրերում նկատվում է գործարքների ավելի մեծ աճ։ Այսպես, ըստ Կադաստրի տվյալների, եթե Երևանում աճը մոտ 11,5% […]

Facebook-ը, Google-ը, Amazon-ը և Apple-ը մտնում են անշարժ գույքի շուկա՝ հիմնովին փոխելով այն
Ամբողջ աշխարհի անշարժ գույքի արժեքը միասին վերցված՝ 2030թ․ կհասնի 69 տրիլիոն դոլարի: ԱՄՆ-ի անշարժ գույքի PcW հեղինակավոր ընկերության վերլուծությունների համաձայն՝ 2012թ․-ից մինչ այժմ շուկան աճել է մոտ 55%-ով՝ հասնելով $45,3 տրիլիոնի: Ավելին, անշարժ գույքի ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ականատես կլինենք մի շարք գլոբալ փոփոխությունների: Անշարժ գույքի ոլորտ կմտնեն աշխարհի գիգանտ ընկերությունները՝ Facebook-ը, Google-ը, Amazon-ը […]

Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում
Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, նախատեսված է կենտրոնացնել Վանաձորում։ Կենտրոնացումը կնպաստի կադաստրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների միասնականացմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նոր Կադաստրի ստորաբաժանման ձևավորումը կարևոր է նաև տարածքային համաչափ զարգացման առումով։ ՀՀ Կառավարության վերջերս ընդունված որոշմամբ, այն կտեղակայվի Վանաձորի հին ծննդատան շենքում, և շուրջ 900 […]

Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման ակտիվությունը նվազել է
Օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման՝ տարեսկզբին նկատված դինամիկան հունիս ամսին մի փոքր դանդաղել է։ Անցյալ տարվա հունիսի 167 գործարքի դիմաց, այս տարի իրականացվել է 180 գործարք, որից միայն 38-ը եղել է ավտոտնակի գնում, իսկ 25-ը՝ հողի։ 2019թ․ մայիս ամիսը ևս օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված գործարքների թվով նշանակալի չի եղել՝ ընդամենը 165 գնման գործարք, որի […]