Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում

Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված  5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, նախատեսված է կենտրոնացնել Վանաձորում։ Կենտրոնացումը կնպաստի կադաստրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների միասնականացմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Նոր Կադաստրի ստորաբաժանման ձևավորումը կարևոր է նաև տարածքային համաչափ զարգացման առումով։ ՀՀ Կառավարության վերջերս ընդունված որոշմամբ, այն կտեղակայվի Վանաձորի հին ծննդատան շենքում, և շուրջ 900 մլն դրամ ներդրման արդյունքում կստեղծվի ժամանակակից հաստատություն։ Բացի այդ, կազատվի 2-2.5 մլրդ դրամին համարժեք պետական գույք, որն այսօր Երևանի կենտրոնում, այլ հատվածներում և նաև մարզերում զբաղեցնում են կադաստրային արխիվները:

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում