Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

2020թ․ հուլիսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը հունիսի համեմատ աճել է մոտ 13%-ով, իսկ 2019 թ. հուլիսի համեմատ գրեթե մնացել է նույնը (աննշան 1.1% աճ): Սրանք կադաստրի կոմիտեի տվյալներն են։ Հետաքրքիր է, որ հունիս-հուլիս համեմատության մեջ մայրաքաղաքում, ճիշտ է, գործարքների աճն ավելի մեծ է եղել, քան մարզերում, բայց փոխարենը, 2019-2020 համեմատության մեջ աճը նկատելի է մարզերում՝ մոտ 10%, ի տարբերություն մայրաքաղաքի 11.8% նվազման:

Վերոհիշյալ վիճակագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ կորոնավիրուսի հետևանքները անշարժ գույքի շուկայի վրա շատ քիչ են։ Եվ եթե հաշվի առնենք, որ կադաստրի վիճակագրության մեջ զետեղված չեն առաջնային շուկայի կամ նորակառույցների բնակարանների գործարքները, ապա պատկերը կարող է բոլորովին ուրիշը լինել։ Իրականում Կադաստրի վերլուծության մեջ առաջնային շուկայի գործարքները չեն ներառվում, քանի որ դրանք գնման իրավունքի վաճառքն են։ Իսկ այդ տիպի գործարքները շոշափելի ու լուրջ քանակի են։ Այստեղ պաշտոնական թվերին ավելանում են մասնավոր ռիելթորների վկայություններն առ այն, որ նորակառույցների շուկայում, եկամտահարկի վերադարձի օրենքով պայմանավորված, տիրում է շատ մեծ ակտիվություն։ 

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում