Խմբագրի ընտրություն
Հանրապետությունում մեծ թափ է հավաքել գույքի օրինականացումը
Վերջին տարիներին Կադաստրի վերլուծություններն ուսումնասիրելիս, կարելի է հանդիպել հետաքրքիր վիճակագրության՝ գույքի օրինականացման վերաբերյալ։ Ի դեպ այս տվյալը միայն 2017թ․-ից է տեղ գտել կադաստրի վերլուծություններում՝ որպես գործարքի առանձին տեսակ: Մինչ այդ ուղղակի բացակայել է։ Այսպիսով, այս տարվա 1-ին կիսամյակում իրականացվել է 936 օրինականացման գործարք։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն ավել […]
Անցյալ տարվա 1-ին կիսամյակի համեմատ այս տարի գործարքների թիվն աճել է մոտ 11%-ով
2019թ. 1-ին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84441 գործարք: Նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համեմատ 2.3 %-ով պակաս, իսկ 1-ին կիսամյակի համեմատ` 11.1 %-ով ավել։ Հետաքրքիր է, որ նախորդ 10 տարիների կտրվածքով, բացի այս տարվանից, ամենաշատ գործարքներ իրականացվել են անցյալ տարի (մոտ 76000), 2011թ.-ին՝ մոտ 72000) և 2014թ․-ին (մոտ 68000)։
Ինչպե՞ս գնել սեփական տուն
Նախքան սեփական տուն գնելը, անհրաժեշտ է հստակեցնել գնման նպատակը և այն գումարի չափը, որը պատրաստվում եք վճարել: Ինչպես բնակարանի, այնպես էլ առանձնատան ձեռքբերումը հնարավոր է կատարել միանվագ վճարման միջոցով կամ էլ անկանխիկ: Առաջին դեպքում նախքան առքուվաճառքի պայմանագիր կնքելը, գնորդը վաճառողին է փոխանցում նախապես որոշված չափով կանխավճար, որպես գործարքի կնքման երաշխիք, այնուհետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ կնքվում […]
Բնակարանների գների աճը Երեվանում չի դադարում
Առուվաճառքի գործարքների գնային վերլուծությունների արդյունքներից ելնելով՝ կրկին կարող ենք փաստել, որ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի կայուն գնաճը շարունակվում է: Նախորդ ամսվա՝ ապրիլի, համեմատ, բնակարանների 1քմ հաշվարկով գնաճ, ճիշտ է աննշան, բայց կա ( 0,9%): Առավել ակնառու է գնաճը նախորդ՝ 2018թ նույն ամսվա համեմատ (9,9%): Հետաքրքիր է, որ այս տարվա ապրիլին մարտի համեմատ, գնաճի տեմպը ևս […]
Ամենաշատ բնակարաններ վարձակալում են Երեվանում, ամենաշատ հողեր՝ Արմավիրի մարզում
2019 թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել են մոտ 90%-ով ավելի վարձակալության գործարքներ։ Վարձակալության շուկան առավել ակտիվ է եղել ինչպես միշտ՝ Երևանում, նաև՝ Գեղարքունիքում և Սյունիքում։ Մի հետաքրքրական փաստ ևս. ապրիլ ամսին ընդհանուր առմամբ Հայաստանում հողերի նկատմամբ իրականացվել է 177 միավոր վարձակալության գործարք, և վարձակալված մոտ 485 հա հողերի գրեթե կեսը գտնվում […]
Մարզերում ապրիլ ամսին նկատվել է բնակարանների գների չնչին աճ
Վերլուծելով մարզերում վաճառված բնակարանների 1քմ հաշվարկով միջին գների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի 2019թ․ ապրիլ ամսվա տվյալները և ընդհանրացնելով բոլոր ցուցանիշները, կարող ենք փաստել, որ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ մարզային բազմաբնակարան շենքերում բնակարանների գներն աճել են միջինը ընդամենը 0.4%-ով։ Լոռվա ու Վայոց ձորի քաղաքներում գները մնացել են նույնը, իսկ Ծաղկաձորում նկատվել է մինչև անգամ գնանկում 1,3%-ի չափով։ […]
Հայաստանում օտարերկրացիները սկսել են 2 անգամ ավելի շատ անշարժ գույք ձեռք բերել
ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2019թ ապրիլի վերլուծության համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է միջինում 2 անգամ: Հետաքրքրական է, որ Երևանում այդ աճը մոտ 90% է, իսկ մարզերում, բացի Լոռիից Տավուշից, գործարքների թվի աճն անգամներով է։ Ռեկորդը Արարատի մարզում է՝ 13 անգամ։ Օտարերկրա քաղաքացիների կողմից […]
Հիփոթեքային վարկերի աննախադեպ աճ և խոշոր ներդրումային ծրագրեր՝ ըստ ՀՀ վարչապետի
Մարտ ամսին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահայտ 4-ժամանոց ասուլիսի տնտեսական հատվածի մեխը կարելի համարել նրա կողմից հենց ասուլիսի սկզբում հրապարակած վիճակագրությունը։ Մանավորապես, վարչապետը հայտարարեց, որ 2019 թ. փետրվարին 2018 թ․ փետրվարի համեմատությամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով: Իսկ երկրի ընդհանուր վարկավորման ծավալում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30%-ով։ «Մասնագետների գնահատմամբ սա […]
Հանդիպում կադաստրի պետկոմում․ օրենսդրական բացերից, սև ռիելթորներից մինչև «փախչող գնորդներ»
Օրերս ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի և անշարժ գույքի ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին ոլորտի հրատապ խնդիրները, մասնավորապես՝ ապօրինի դաշտում աշխատող և հարկեր չվճարող ռիելթորների գործունեությունը։ Անշարժ գույքի գործակալները նշեցին, որ «փախչող գնորդների», օրենսդրական բացերի հետ կապված խնդիրներից բացի շատ կարևոր են համարում Հայաստանում «սև ռիելթորների» գործունեությունը։ Վերջիններս աշխատում […]
Հայկական թավշյա հեղափոխությունն ու Հայաստանի անշարժ գույքի շուկայի «թավշյա վարքագիծը»
Եթե բնութագրենք Հայաստանի անշարժ գույքի շուկայի արձագանքը ապրիլ-մայիսյան հայկական թավշյա հեղափոխությանը, ապա պատկերավոր կարող ենք բնութագրել նույն կերպ՝ «թավշյա»։ Ընդհանրապես թեˊ տնտեսագիտական, թեˊ քաղաքագիտական օրինաչափություններով ցանկացած քաղաքական իրադարձություն ցանկացած երկրում անմիջապես անդրադառնում է տնտեսության վրա (բացասական իմաստով), տեղի են ունենում վայրիվերումներ (գների կտրուկ աճ, դեֆիցիտ, ազգային արժութի արժեզրում և այլն), հաճախ էլ՝ տնտեսական կոլապս։ Այս […]