Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը տեղափոխվում է Երևանի ծայրամասեր ու մարզեր։ Դա նկատելի է ինչպես Կադաստրի պաշտոնական թվերով, այնպես էլ ռիելթորական գործակալություններից դուրս եկող ինֆորմացիայով։ Տենդենցը երևում է հենց գործարքների քանակով։ Նշենք միայն մեկ փաստ․ եթե հունիս ամսին գործարքների ընդհանուր քանակով առաջին տեղում Երևանի Կենտրոն համայնքն էր, ապա հուլիսին արդեն՝ Արաբկիրը, որտեղ Կենտրոնի համեմատ իրականացված գործարքների թիվը, ճիշտ է, մեծ չէ (ընդամենը 25) գործարք, բայց կարևորը աճի տենդենցն է, որը պահպանվում է վերջին տարիներին։ Այստեղ մեծ դերակատարություն ունի կառուցապատումը։ Քանի որ Կենտրոնում, իսկ շուտով նաև Արաբկիրում հողային ռեսուրսները աստիճանաբար սպառվում են, նոր շենքերի կառուցապատումներն ու թաղամասերի հիմնումը տեղափոխվում է Դավիթաշեն, Աջափնյակ, Ավան, Նոր Նորք և մնացած համայնքներ։ Անշարժ գույքի հայտնի փորձագետ «ՌԷԴ Իտվեստ Գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ շատ շուտով կառուցապատումը կակտիվանա ոչ միայն մայրաքաղաքի ծայրամասերում, այլև՝ մարզերում։ Ամենաառաջինը նա նշել է Կոտայքի Երևանամերձ հատվածները, Արագածոտնի մարզը, Արմավիրը, ինչպես նաև առանձին տուրիստական քաղաքներ՝  Ծաղկաձորը, Դիլիջանը, Աշտարակը և այլն։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ