Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակել է անշարժ գույքի շուկայի հուլիս ամսվա վերլուծությունը, ըստ, որի, չնայած կորոնավիրուսի համավարակին ու վատատեսական սպասումներին, շուկայում էական փոփոխություններ, գների ու գործարքների կտրուկ անկումներ չկան։

Այսպես, ըստ կադաստրի վերլուծության 2020թ․ հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ հաշվարկով, շուկայական միջին գները 2020 թ․ հունիսի համեմատ` նվազել են ընդամենը՝ 1․7%-ով, իսկ 2019 թ․ հուլիսի համեմատ՝ նույնիսկ աճել 7․1%-ով: Մարզերում ևս նույն պատկերն է՝ հունիսի նկատմամբ 1% նվազում, իսկ 2019 թ․ հուլիսի համեմատ՝ 2.5% աճ։

Այսպիսով, ինչպեսև կանխատեսում էին անկախ ու պրոֆեսիոնալ էքսպերտներն ու շուկայի խաղացողները, շրջանառվող այն ոչ մասնագիտական այն կարծիքները, թե անշարժ գույքի շուկայում 10-15% անկում կգրանցվի (ավելի վատ կանխատեսումներ էլ կային), չիրականացան․ կյանքը ցույց տվեց, որ դրանք չափազանցված էին։ Վերջերս էլ «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում «ՌԷԴ Ինվեստ Գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն  Էդուարդ Ապրիյանը նշեց, որ համավարակի նահանջի հետ մեկտեղ նկատելի է գների աճ ու ակտիվություն։ Հայաստանում բնակարանների գների էական անկում այս տարի չի եղել, չկա, և, ըստ ամենայնի, չի էլ լինի, եթե չլինեն ֆորս մաժոր իրավիճակներ։

Մանրամասները՝ պաշտոնական տեղեկատուում (Էջ 37, աղյուսակ 3.6-2):

Կարդալ ավելին

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ