Ի՞նչ է Proinfo-ն /առաքելությունը և ստեղծման նպատակը
Առաքելությունը
Proinfo թիմի առաքելությունն է էականորեն ընդլայնել անշարժ գույքի շուկայի մասնակիցներին մատակարարվող տեղեկատվության ծավալները, բարձրացնել դրա որակը, մասնագետների համար ստեղծել աշխատանքային գործիքներ, վերլուծական չափորոշիչներ և մեկ ընդհանուր աշխատանքային հարթակ, բարձրացնել ՀՀ անշարժ գույքի շուկայում մատուցվող ծառայությունների որակը և մասնագետների մասնագիտական պատրասվածությունը:
Ի՞նչ է proinfo.am-ը
Proinfo-ը համակարգ է, որը հնարավորություն է տալիս անշարժ գույքի շուկայի և դրան առնչվող ոլորտների բոլոր մասնագետներին աշխատելու համատեղ: Միասին օգտվելու մասնագիտական, տեղեկատվական ամենատարբեր բազաներից: Հաճախորդներին ներկայանալու պատրաստված և տեղեկացված:
Proinfo.am – ը հարթակ է այն քաղաքացիների համար, ովքեր արդյունավետ և որակյալ լուծումներ են փնտրում անշարժ գույքի ոլորտի իրենց խնդիրների արագ լուծման համար:
Ստեղծման նպատակը
Բարձրացնել ՀՀ անշարժ գույքի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը:
Մի ընդհանուր հարթակում կենտրոնացնել անշարժ գույքի շուկայի բոլոր ճյուղերում ծառայություններ մատուցող առաջատար մասնագետներին և ընկերություններին:
Հաճախորդ –Մասնագետ կապը դարձնել ավելի դյուրին, բաց և արդյունավետ :
Մասնագետների համար ստեղծել աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիքներ:
Մասնագետների համար ստեղծել հաճախորդների մեծ և կայուն լսարան:
Նպաստել մասնագետների արդյուանավետ համագործակցությանը:
Proinfo.am-ը հնարավորություն է ընձեռում
Շուկայի բոլոր մասնակիցներին գտնվել նույն տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական հարթակների վրա:
Ունենալ ոլորտին վերաբերող ամբողջական և հստակ չափորոշիչներ:
Շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օգտվելու իր գործիքակազմից, որոնք էականորեն պարզեցնում են տվյալ մասնակցի աշխատանքը, ռացիոնալացնում են ժամանակի ծախսը և ճիշտ օգտագործման դեպքում հանգեցնում են աշխատանքի արդյունավետության կտրուկ աճի:
Այս ամենի գլոբալ հետևանքն է
Շուկայի աշխուժացումը
Մասնակիցների մասնագիտական աճը
Մասնագետների և կազմակերպությունների միջև մրցակցության բարձրացումը
Շուկայի ամբողջականացումը, ինչի սոցիալական հետևանքն էլ՝ հաճախորդների գոհունակությունն է, շուկայում առաջարկվող ծառայությունների որակի բարձրացումը, կայուն հիմքերով և ավանդույթներով շուկայի սեգմենտի ձևավորումը և զարգացումը: