Facebook-ը, Google-ը, Amazon-ը և Apple-ը մտնում են անշարժ գույքի շուկա՝ հիմնովին փոխելով այն

Ամբողջ աշխարհի անշարժ գույքի արժեքը միասին վերցված՝ 2030թ․ կհասնի 69 տրիլիոն դոլարի: ԱՄՆ-ի անշարժ գույքի PcW հեղինակավոր ընկերության վերլուծությունների համաձայն՝ 2012թ․-ից մինչ այժմ շուկան աճել է մոտ 55%-ով՝ հասնելով $45,3 տրիլիոնի:

Ավելին, անշարժ գույքի ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ականատես կլինենք մի շարք գլոբալ փոփոխությունների: Անշարժ գույքի ոլորտ կմտնեն աշխարհի գիգանտ ընկերությունները՝ Facebook-ը, Google-ը, Amazon-ը և Apple-ը, որոնք գտնվում են մշտական մրցակցության մեջ: Հետաքրքիր է, որ վիրտուալ այս հսկաների ռազմավարությունն է հիմնովին փոխել մարդկանց իրական կյանքը՝ ապրելակերպը, աշխատանքը, հանգիստը, գնումները և այլն։

Կա ևս մեկ հետաքրքիր միտում՝ շինարարության մեջ կանաչի գերակշռությունը։ Google-ի և Amazon-ի նորակառույց բիզնես կենտրոնները կունենան կանաչապատ ճակատ և շրջապատված կլինեն կանաչ հատվածով: Մասնագետները գտնում են, որ կանաչ գույնը դրական ազդեցություն է թողնում առողջության և տրամադրության վրա՝ նպաստելով աշխատունակությանը:

Մյուս կարևոր միտումը համակեցությունն է։ Մարդկանց հոսքը դեպի մեծ քաղաքներ գնալով մեծանում է: Այդ նպատակով առաջիկայում կկառուցվեն նոր բնակելի շենքեր հատուկ համակեցության նպատակով ՝ հնարավորություն տալով մարդկանց համատեղ կարգով վարձել բնակարաններ:

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

Մեր «խոպանչի» հայրենակիցները Հայաստանում ավելի շատ վաճառել, քան գնել են գույք