Այս հոկտեմբերը անցյալի համեմատ ավելի գործարքառատ էր

Հոկտեմբերը գործարքների առումով համարվում է ստաբիլ ամիս, որին հաջորդում է սովորաբար հայաստանյան անշարժ գույքի շուկայի ակտիվ սեզոնն ու շարունակվում մինչև տարեվերջ։ Ըստ Կադաստրի նախորդ 10 տարիների հոկտեմբեր ամիսների համեմատական վերլուծության, 2017 թ․-ից ի վեր շուկայում նկատվում է գործարքների թվի ստաբիլ աճ։

Այդ վերլուծությունն արտահայտված է ստորև ներկայացված գծապատկերում, որն ինչ որ առումով արտացոլում է հայաստանյան իրականությունն ու նրա անդրադարձը անշարժ գույքի շուկային։ Այսպես, 2016 թ․ ամենապասիվ հոկտեմբերին (ինչը ուներ իր հստակ պատճառը՝ ապրիլյան քառօրյա պատերազմ) տեղի են ունեցել ամենաքիչ թվով գործարքները (11.308), հաջորդ տարի արդեն նկատվել է զգալի աճ (15.324)։ 2018-ին աճ եղել է, բայց չնչին, ընդամենը մի քանի հարյուր գործարքով, ինչը կարելի է բացատրել հետհեղափոխական սպասումներով ու սպասվելիք դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններով։ Այս տարի արդեն կարող ենք արձանագրել, որ անշարժ գույքի շուկան հոկտեմբերին ցուցաբերել է զգալի ակտիվություն՝ մոտ 18%-ով։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում