Գյուղական բնակավայրերում նկատելի է գործարքների աճի միտում

2019 թ. 3-րդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 18%-ով: Անցյալ ու այս տարվա գործարքների վերլուծության մեջ, սակայն, ամենահետաքրքրական փաստն այն է, որ թե՛ մայրաքաղաքի, և թե՛ մարզերի քաղաքային բնակավայրերի համեմատ գյուղական բնակավայրերում նկատվում է գործարքների ավելի մեծ աճ։

Այսպես, ըստ Կադաստրի տվյալների, եթե Երևանում աճը մոտ 11,5% է, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ մոտ 17%, ապա գյուղերում՝ ավելի քան 25.2%: Աճի նույն տեմպը նկատվել է նաև այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 17%։ Աճ է նկատվել անգամ առաջին եռամսյակում՝ անշարժ գույքի ոչ այնքան ակտիվ սեզոնին (5,5%):

Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում կա անշարժ գույքի պահանջարկի որոշակի աճ, ու հետևաբար, շուկայի ակտիվություն։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում