Գներ

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի
ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակել է անշարժ գույքի շուկայի հուլիս ամսվա վերլուծությունը, ըստ, որի, չնայած կորոնավիրուսի համավարակին ու վատատեսական սպասումներին, շուկայում էական փոփոխություններ, գների ու գործարքների կտրուկ անկումներ չկան։ Այսպես, ըստ կադաստրի վերլուծության 2020թ․ հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ հաշվարկով, շուկայական միջին գները 2020 թ․ հունիսի համեմատ` նվազել են ընդամենը՝ 1․7%-ով, […]

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից
Հայաստանի մարզերում, ըստ Կադաստրի հուլիս ամսվա վերլուծության, բնակարանների գները մնացել են գրեթե նույն մակարդակին․ հունիսի համեմատ միջին գնանկումը կազմել է չնչին 1%, իսկ 2019-ի հուլիսի համեմատ եղել է 2․5% գնաճ։ Հետաքրքիր է, որ, կախված մարզից ու քաղաքից, գնային տատանումները խիստ տարբեր են։ Քաղաքների մի մասում անցյալ տարվա հուլիսի համեմատ կա 10%-ից ավելի գնանկում, մի մասում […]

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը
2020թ․ 1-ին կիսամյակի 4 ամիսներին սկսված ու մինչ օրս շարունակվող համավարակը, կարանտինն ու արտակարգ իրավիճակը, պարզվում է, գրեթե չեն ազդել բնակարանների գների վրա։ Այսպես, ըստ ՀՀ անշարժ գույքի շուկայի Կադաստրի կոմիտեի վերլուծության, բնակարանների շուկայական միջին գները մայրաքաղաքում հունվար-հունիս ամիսներին աճել են 13.8%-ով, իսկ մարզերի քաղաքներում՝ 5.7%-ով։ Հետաքրքրական է, որ անգամ կարանտինից անմիջապես հետո՝ մայիս ու […]

Երեվանի վարձակալությամբ տրվող բնակարանների գները կիսով չափ ընկել են
Ինչպեսև կանխատեսվում էր, համավարակով ու տուրիզմի ճգնաժամով պայմանավորված, այս տարի ՀՀ վարձակալական շուկայում առաջացել են լուրջ դժվարություններ։ Գործարքների քանակը, մասնավորապես Երևանում, 1-ին կիսամյակին նվազել է մոտ 14%-ով։ «Ռեդ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի բնորոշմամբ վարձակալական շուկան այժմ խորը հանգստի մեջ է։ Մայրաքաղաքի կենտրոնում վարձակալությամբ տրվող բնակարանների մոտ 80%-ը օրավարձով տրվող բնակարաններն էին, մնացած 20%-ը` […]

Անցյալ տարվա հունվարի նկատմամբ՝ 16%, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ չնչին գնաճ
Երևանում 2020 թ. հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. դեկտեմբեր ամսվա համեմատ աճել են ընդամենը 0.6 %-ով, իսկ 2019 թ. հունվարի համեմատ՝ 16 %-ով: Մարզերի քաղաքներում 2020 թ. հունվարին պատկերը գրեթե նույնն է՝ դեկտեմբերի համեմատ 0.5 % գնաճ, իսկ ահա 2019 թ. հունվարի համեմատ՝ 6.4%: Հետաքրքրական է, […]

Մարզերում բնակարանների գնային տատանումները մեծ են
Ճիշտ է, կադաստրի 2019թ․ տարեկան վերլուծությունը արձանագրում է մարզերում բնակարանների գների միջինը 5% աճ, սակայն, պետք է հաշվի առնել, որ այդ թիվը ստացվել է մարզերի տարբեր բնակավայրերի բնակարանների գների խիստ անհամաչափ, երբեմն էլ՝ ծայրահեղ, համադրման արդյունքում միայն։ Այսպես, ըստ ստորև բերված աղյուսակի, մի քաղաքում աճը կազմել է մոտ 20% (Նոյեմբերյան), մեկ այլ փոքր քաղաքատիպ կայարանում՝ […]

2019 թվականը փակվեց բնակարանների գնաճով
Կադաստրի տարեկան ամփոփիչ վերլուծությունը փաստում է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների միջին շուկայական գները Երևանում աճել են 10.8%-ով, իսկ մարզերում՝ 5%: Մարզերի կայուն ու Երևանի շուկայի էական գնաճի համատեքստում հարկ է փաստել, որ 2018-ի համեմատ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 4.2%-ով, իսկ մարզերում 16.7%-ով։ 2019թ․ մարզերում վաճառվել է 6240 բնակարան, որից 5.6%-ը գյուղական բնակավայրերում։

Հոկտեմբերին մարզային ամենաթանկ քաղաքները՝ Աբովյան, Գորիս, Վաղարշապատ, չհաշված Ծաղկաձորը
Կադաստրի վերլուծության համաձայն՝ բազմաբնակարան բնակելի շենքերի առքուվաճառքի ամենաբարձր գները գրանցվել են Աբովյանում, Գորիսում, Վաղարշապատում։ Իհարկե այստեղ հաշվի առնված չէ Ծաղկաձորը, որն ավանդաբար Երևանից հետո համարվում է ամենաթանկ քաղաքը Հայաստանում։ Բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների կադաստային վերլուծության արդյունքում ձևավորված շուկայական գները 1քմ հաշվարկով վերոհիշյալ երեք քաղաքներում համապատասխանաբար եղել են՝ 174.000 դր, […]

Գնաճ կա, բայց ըստ ամիսների՝ դանդաղ տեմպերով
Եթե համեմատենք այս և անցյալ տարվա հոկտեմբեր ամիսները, ապա Երևանում 2019 թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018-ի նկատմամբ աճել են 11.8%-ով, իսկ մարզերում՝ 12.1%-ով։ Հետաքրքրականն այն է, որ մարզերում սեպտեմբերի համեմատ գնաճն զգալի է (6.7%), քան Երևանում (ընդամենը 1.7%): Ամսեամիս գնաճի դանդաղ միտումը զգալի է նաև նախորդող ամիսներին։ […]

Հուլիսի նկատմամբ՝ չնչին աճ
2019 թ․ օգոստոսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները 1 քմ հաշվարկով, հուլիսի համեմատ գրեթե չեն աճել կամ աճել են չնչին՝ 1.1%-ով, իսկ ահա անցյալ տարվա օգոստոսի համեմատ՝ մոտ 10%-ով: Հետաքրքրական է, որ 2019 թ․ իրականացվել է բազմաբնակարան շենքերում բնակարանների նկատմամբ մոտ 1000 գործարք, որը հուլիսի համեմատ ավել է 7.6 %-ով, իսկ 2018 թ․ օգոստոսի […]