Գնաճ կա, բայց ըստ ամիսների՝ դանդաղ տեմպերով

Եթե համեմատենք այս և անցյալ տարվա հոկտեմբեր ամիսները, ապա Երևանում 2019 թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018-ի նկատմամբ աճել են 11.8%-ով, իսկ մարզերում՝ 12.1%-ով։ Հետաքրքրականն այն է, որ մարզերում սեպտեմբերի համեմատ գնաճն զգալի է (6.7%), քան Երևանում (ընդամենը 1.7%): Ամսեամիս գնաճի դանդաղ միտումը զգալի է նաև նախորդող ամիսներին։

Օրինակ՝ Երևանում օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել է 1.2%, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 1.1%, և այսպես շարունակ, մինչև 2019 տարեսկիզբ։ Գրեթե նույն պատկերն է նաև մարզերում։ Այսպիսով,
վիճակագրությունը փաստում է, որ գնաճի տեմպերն անշարժ գույքի շուկայում դանդաղել են։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը