Մարզերում բնակարանների գնային տատանումները մեծ են

Ճիշտ է, կադաստրի 2019թ․ տարեկան վերլուծությունը արձանագրում է մարզերում բնակարանների գների միջինը 5% աճ, սակայն, պետք է հաշվի առնել, որ այդ թիվը ստացվել է մարզերի տարբեր բնակավայրերի բնակարանների գների խիստ անհամաչափ, երբեմն էլ՝ ծայրահեղ, համադրման արդյունքում միայն։

Այսպես, ըստ ստորև բերված աղյուսակի, մի քաղաքում աճը կազմել է մոտ 20% (Նոյեմբերյան), մեկ այլ փոքր քաղաքատիպ կայարանում՝ Այրումում, մոտ 15% աճ, իսկ ահա հարևան Լոռվա մարզի մեկ այլ փոքր քաղաքում` Ստեփանավանում, մոտ 6% գնանկում։ Ի դեպ, բնակարանների գնանկման առումով հատկապես առանձնանում է Լոռվա մարզը, որի մարզկենտրոն ու հանրապետության երրորս քաղաք Վանաձորում ևս նախորդ տարվա համեմատ նկատվել է բնակարանների գների նվազում (2.7%)-ով։

Մանրամասները պաշտոնական տեղեկատուում՝ աղյուսակ 3․6-3, էջ 38

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը