Անցյալ տարվա հունվարի նկատմամբ՝ 16%, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ չնչին գնաճ

Երևանում 2020 թ. հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. դեկտեմբեր ամսվա համեմատ աճել են ընդամենը 0.6 %-ով, իսկ 2019 թ. հունվարի համեմատ՝ 16 %-ով:

Մարզերի քաղաքներում 2020 թ. հունվարին պատկերը գրեթե նույնն է՝ դեկտեմբերի համեմատ 0.5 % գնաճ, իսկ ահա 2019 թ. հունվարի համեմատ՝ 6.4%: Հետաքրքրական է, որ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների գործարքների թիվը նվազել է մոտ 42%-ով, իսկ անցյալ տարվա հունվարի համեմատ՝ աճել մոտ 8%-ով։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը