Հոկտեմբերին մարզային ամենաթանկ քաղաքները՝ Աբովյան, Գորիս, Վաղարշապատ, չհաշված Ծաղկաձորը

Կադաստրի վերլուծության համաձայն՝ բազմաբնակարան բնակելի շենքերի առքուվաճառքի ամենաբարձր գները գրանցվել են Աբովյանում, Գորիսում, Վաղարշապատում։ Իհարկե այստեղ հաշվի առնված չէ Ծաղկաձորը, որն ավանդաբար Երևանից հետո համարվում է ամենաթանկ քաղաքը Հայաստանում։

Բազմաբնակարան շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների կադաստային վերլուծության արդյունքում ձևավորված շուկայական գները 1քմ հաշվարկով վերոհիշյալ երեք քաղաքներում համապատասխանաբար եղել են՝ 174.000 դր, 147.000 դր․ և 145.000 դր․։ Ծաղկաձորում այդ ցուցանիշը 285.000 դրամ է:

Հետաքրքրականն այն է, որ եթե անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ Ծաղկաձորում նկատվել է բնակարանների 2% գնանկում, ապա նշված երեք քաղաքներում գների աճը համապատասխանաբար կազմել է 6.4%, 8.1% և 13,6%։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը