Նորություններ
ԿԱԴԱՍՏՐԻ ՄԻԱՅՆ «ԱՐԱԲԿԻՐ» ԳՐԱՍԵՆՅԱԿՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՇԱԲԱԹ ՕՐԸ
Կադաստրի «Արաբկիր» գրասենյակն աշխատում է նաև շաբաթ օրերին (ժամը 9։00-ից 18։00-ն, առանց ընդմիջման, հանգստյան օրը՝ կիրակի), հասցեն՝ Երևան, Կոմիտասի 35/2։ Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ գրասենյակ կարող են դիմել բոլորը, անկախ նրանից, թե որ երկրից են, որ քաղաքից են կամ որ գյուղից։ Հիշեցնենք, որ կադաստրի աշխատանքը նաև հանգստյան օրերին ապահովելու նախաձեռնությունը եղավ դեռևս անցյալ […]
Հիփոթեքային վարկերի աննախադեպ աճ և խոշոր ներդրումային ծրագրեր՝ ըստ ՀՀ վարչապետի
Մարտ ամսին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահայտ 4-ժամանոց ասուլիսի տնտեսական հատվածի մեխը կարելի համարել նրա կողմից հենց ասուլիսի սկզբում հրապարակած վիճակագրությունը։ Մանավորապես, վարչապետը հայտարարեց, որ 2019 թ. փետրվարին 2018 թ․ փետրվարի համեմատությամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով: Իսկ երկրի ընդհանուր վարկավորման ծավալում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30%-ով։ «Մասնագետների գնահատմամբ սա […]
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով բնակարանները դառնում են էլ ավելի մատչելի
Վերջերս ՀՀ կառավարությունը հաստատեց 2010 թ. հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նոր նախագիծը: Նորացված նախագծի շրջանակներում նվազելու է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը (նախկին 9,5%-ի փոխարեն 7,5%): Նախատեսվում է փոխել նաև կանխավճարի մոտեցումները, բարձրացել բնակարանային արժեքը, երկարաձգել վարկի ժամկետը մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել երիտասարդ ընտանիքի տարիքային […]
Հանդիպում կադաստրի պետկոմում․ օրենսդրական բացերից, սև ռիելթորներից մինչև «փախչող գնորդներ»
Օրերս ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի և անշարժ գույքի ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին ոլորտի հրատապ խնդիրները, մասնավորապես՝ ապօրինի դաշտում աշխատող և հարկեր չվճարող ռիելթորների գործունեությունը։ Անշարժ գույքի գործակալները նշեցին, որ «փախչող գնորդների», օրենսդրական բացերի հետ կապված խնդիրներից բացի շատ կարևոր են համարում Հայաստանում «սև ռիելթորների» գործունեությունը։ Վերջիններս աշխատում […]
Կադաստրի կոմիտեն քաղաքացիների ընդունելության նոր կարգ է սահմանել
Վերջերս Կադաստրի կոմիտեում, քաղաքացիների բարձրացրած հարցերն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու գործընթացը կանոնակարգելու նպատակով, սահմանվել է ընդունելության եռաստիճան կարգ: Ըստ նոր կարգի, եթե քաղաքացին դժգոհ է ընդունելության ընթացքում հարցի լուծումից, կարող է եռօրյա ժամկետում կրկնակի ընդունելության հերթագրվել կոմիտեի ղեկավարի տեղակալի մոտ (ընդունելությունը կազմակերպվում է մինչև 15-օրյա ժամկետում): Իսկ եթե քաղաքացին կրկին դժգոհ է մնում, ապա […]
2018 թ․ նոյեմբերին ևս բնակարանների գները շարունակել են աճել
2018 թ․ նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են աննշան՝ 0.3%-ի չափով, իսկ 2017 թ․-ի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծության, մարզերի քաղաքներում ևս նկատվել է աճ` հոկտեմբերի նկատմամբ դարձյալ աննշան՝ 0,2%: Անցյալ տարվա համեմատ գնային իրավիճակը ԱԳԿՊ վերլուծության մեջ […]
Անշարժ գույքի գործարքների թիվն աճել է
Այս տարվա հոկտեմբերին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 15.773 գործարք: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով՝ նույն թվականի սեպտեմբերի համեմատ գործարքների թիվն աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ` 2.9 տոկոսով: 2018 թ․ հոկտեմբերին Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով միջին գները աճել են 0.9 %-ով՝ նույն թվականի սեպտեմբերի համեմատությամբ, […]
Կադաստրն աշխատում է նաև հանգստյան օրերին
2018 թվականի նոյեմբերի 17-ից սկսած ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿԿ) երևանյան երեք գրասենյակներ աշխատում են առանց հանգստյան օրերի՝ շաբաթական 7 օր: Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների գրասենյակները աշխատում են առանց ընդմիջման, աշխատանքային ժամերն են՝ շաբաթ օրը 09։00-18:00 և կիրակի՝ 09:00-13:00: Իսկ մարզերում բոլոր գրասենյակները դեռևս աշխատում են նախկին աշխատանքային գրաֆիկով և առանց […]
Արդյո՞ք ապագայում անհրաժեշտ են գրասենյակներ
Այսօր աշխարհում գրասենյակային տարածքների սեփականատերերի և վարձակալների շրջանում արդիական է դարձել այն հարցը, թե արդյոք ապագայում բիզնեսները կարիք կունենան առանձին գրասենյակների, գրասեղանների և համակարգիչների, թե՞ մարդիկ կկարողանան ոչ պակաս արդյունավետ աշխատել տանը, լողափին, խանութում, մարզասրահում, քան գրասենյակային «խիստ» պատերի ներքո: Մյուս կողմից կա աշխատուժի կրճատման պահանջարկը, որի նախադրյալները ստանդարտ գրասենյակում շատ են․ առաջին հերթին ձեռքի […]
Բնակարանների գները Երևանում շարունակում են աճել
Բնակարանների գների աճը, մասնագետների կանխատեսմամբ կշարունակվի մինչև Ամանոր։ Ստեղծված իրավիճակը բացատրում են վերջին ամիսներին անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճով՝ Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում։ Ռիելթորական ընկերությունների վիճակագրության համաձայն Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարանների ձեռքբերմամբ հետաքրքրված են մեծ մասամբ ՌԴ քաղաքացիները: Վերոհիշյալի մասին վկայում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Այսպես, ՀՀ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի […]