Արդյո՞ք ապագայում անհրաժեշտ են գրասենյակներ

Այսօր աշխարհում գրասենյակային տարածքների սեփականատերերի և վարձակալների շրջանում արդիական է դարձել այն հարցը, թե արդյոք ապագայում բիզնեսները կարիք կունենան առանձին գրասենյակների, գրասեղանների և համակարգիչների, թե՞ մարդիկ կկարողանան ոչ պակաս արդյունավետ աշխատել տանը, լողափին, խանութում, մարզասրահում, քան գրասենյակային «խիստ» պատերի ներքո:

Մյուս կողմից կա աշխատուժի կրճատման պահանջարկը, որի նախադրյալները ստանդարտ գրասենյակում շատ են․ առաջին հերթին ձեռքի աշխատանքն ակտիվորեն ավտոմատացվում է ամպային լուծումների, աութսորսինգի և թվային տեխնոլոգիաների օգնությամբ: Այդ իսկ պատճառով շատ ընկերություններում support-գործառույթներն իրականացվում են աութսորգինգով, օր՝ ֆինանսական, հաշվապահական, HR, IТ և այլն: Այսպիսի անձնակազմ ունենալը գրասենյակում և դրա հետ կապված աշխատանքներ տանելը ձեռնտո չէ: Աշխատողների կրճատմանը զուգահեռ գործատուն կրճատում է նաև մի շարք այլ ծախսեր, այդ թվում ՝ գրասենյակի վարձակալման, կահույքի, տեխնիկայի, ավտոկայանատեղիների, մաքրման ծառայության վրա: Ըստ միջազգային Hays գործակալության տվյալների՝ 63%-ից ավելի ընկերություններ օգտագործում են հեռացված աշխատակիցների աշխատուժը, մինչդեռ միայն 5-10 տարի անց նրանց թիվը կավելանա 11-20%-ով: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ բանակցություններ վարել վիդեոկոնֆերանսների միջոցով՝ աշխարհի ցանկացած անկյունից, ինչը էականորոն խնայում է տեղ և ամենակարևորը՝ ժամանակ:

Կան նաև հակառակ միտումներ, որոնք թույլ են տալիս մտածել, որ գրասենյակների ֆիզիկական առկայությունը դեռ անհրաժեշտ է: Բիզնեսի կենտրոնացումն ու խոշորացումը բերում են նրան, որ ընկերության տնօրենները ցանկություն են հայտնում բացելու մեծ գրասենյակներ հենց մայրաքաղաքում: Խոշոր և հատկապես բազմապրոֆիլ հոլդինգներին անհրաժեշտ են կենտրոնացման կետեր՝ գրասենյակներ:

Կարդալ ավելին

Դժվար իրավիճակում հայտնված վարկառուները կարող են օգտվել «հիփոթեքային արձակուրդից»

Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում

Անշարժ գույքի սեփականության վկայականները կդառնան թվային, ու ոչ միայն դրանք ..