Կադաստրն աշխատում է նաև հանգստյան օրերին

2018 թվականի նոյեմբերի 17-ից սկսած ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿԿ) երևանյան երեք գրասենյակներ աշխատում են առանց հանգստյան օրերի՝ շաբաթական 7 օր: Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների գրասենյակները աշխատում են առանց ընդմիջման, աշխատանքային ժամերն են՝ շաբաթ օրը 09։00-18:00 և կիրակի՝ 09:00-13:00: Իսկ մարզերում բոլոր գրասենյակները դեռևս աշխատում են նախկին աշխատանքային գրաֆիկով և առանց ընդմիջման:

Հանգստյան օրերի աշխատանքը հնարավորություն է ընձեռում այցելուներին շաբաթ և կիրակի օրերին դիմումներ թողնել, ինչպես նաև վերցնել արդեն պատրաստ փաստաթղթերը: Սակայն, եթե դիմումը թողնում են շաբաթ կամ կիրակի օրերին, տվյալ փաստաթղթի ստացման ժամկետը հաշվարկվում է երկուշաբթի օրվանից սկսած:

Նշենք, որ նոր աշխատանքային գրաֆիկը փորձնական բնույթ է կրում, երկարատև ժամկետում այցելուների քանակն ուսումնասիրելուց հետո, արդյունավետության դեպքում այն կտարածվի նաև այլ գրասենյակների վրա:

Կարդալ ավելին

Դժվար իրավիճակում հայտնված վարկառուները կարող են օգտվել «հիփոթեքային արձակուրդից»

Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում

Անշարժ գույքի սեփականության վկայականները կդառնան թվային, ու ոչ միայն դրանք ..