ԿԱԴԱՍՏՐԻ ՄԻԱՅՆ «ԱՐԱԲԿԻՐ» ԳՐԱՍԵՆՅԱԿՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Կադաստրի «Արաբկիր» գրասենյակն աշխատում է նաև շաբաթ օրերին (ժամը 9։00-ից 18։00-ն, առանց ընդմիջման, հանգստյան օրը՝ կիրակի), հասցեն՝ Երևան, Կոմիտասի 35/2։  Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ գրասենյակ կարող են դիմել բոլորը, անկախ նրանից, թե որ երկրից են, որ քաղաքից են կամ որ գյուղից։ 

Հիշեցնենք, որ կադաստրի աշխատանքը նաև հանգստյան օրերին ապահովելու  նախաձեռնությունը եղավ դեռևս անցյալ տարվա նոյեմբերից, երբ երևանյան 3 գրասենյակներ՝ Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ, փորձնական  սկսեցին աշխատել շաբաթ (09։00-18:00) և կիրակի (09:00-13:00) օրերին։ Երկարատև ժամկետում այցելուների քանակն ուսումնասիրելուց հետո, արդյունավետության դեպքում, այդ փորձը պետք է տարածվեր նաև այլ գրասենյակների վրա: Փաստորեն, փորձությանը «դիմացավ» միայն մեկ մասնաճյուղ՝ Արաբկիրինը, այն էլ՝ միայն շաբաթ օրը։

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի