«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով բնակարանները դառնում են էլ ավելի մատչելի

Վերջերս ՀՀ կառավարությունը հաստատեց 2010 թ. հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նոր նախագիծը:

Նորացված նախագծի շրջանակներում նվազելու է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը (նախկին 9,5%-ի փոխարեն 7,5%): Նախատեսվում է փոխել նաև կանխավճարի մոտեցումները, բարձրացել բնակարանային արժեքը, երկարաձգել վարկի ժամկետը մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

Իսկ օրերս ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքլյանը հայտնել է, որ այս նույն ծրագրում Կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ նոր փոփոխություններ է մշակում, ըստ որի՝ վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար դրա տոկոսը կնվազի 0,5 տոկոսով: «Օրինակ 3 երեխա ունենալու դեպքում մարզերում հիփոթեքի տոկոսը կարող է կազմել ընդամենը 4 տոկոս»,- հայտնել է Մեսրոպ Առաքլյանը իր ֆեյսբուքյան էջում:

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի