Կադաստրի կոմիտեն քաղաքացիների ընդունելության նոր կարգ է սահմանել

Վերջերս Կադաստրի կոմիտեում, քաղաքացիների բարձրացրած հարցերն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու գործընթացը կանոնակարգելու նպատակով, սահմանվել է ընդունելության եռաստիճան կարգ:

Ըստ նոր կարգի, եթե քաղաքացին դժգոհ է ընդունելության ընթացքում հարցի լուծումից, կարող է եռօրյա ժամկետում կրկնակի ընդունելության հերթագրվել կոմիտեի ղեկավարի տեղակալի մոտ (ընդունելությունը կազմակերպվում է մինչև 15-օրյա ժամկետում): Իսկ եթե քաղաքացին կրկին դժգոհ է մնում, ապա հնգօրյա ժամկետում գրավոր առարկություն է ներկայացնում և հերթագրվում ընդունելության Կոմիտեի ղեկավարի մոտ (ընդունելությունը կազմակերպվում է մինչև 30-օրյա ժամկետում):

Ընդունելությունը կազմակերպվում է ամեն երկուշաբթի, ժամը՝ 16:00-18:00-ն: Քաղաքացիները հերթագրվում են նախապես՝ մինչև ուրբաթ օրը, ժամը՝ 16:00-ն: Հնարավոր է հերթագրվել նաև հեռախոսազանգի միջոցով (ընդհանուր բաժին` 060-474222): Գրանցվում են այն քաղաքացիները, ովքեր Կոմիտեում սահմանված կարգով նախապես մուտքագրված դիմում ունեն, և որի պատասխանից դժգոհ են: Նույն քաղաքացին ընդունելության համար կրկին կարող է հերթագրվել 6 ամիս հետո:

Կարդալ ավելին

Շուկայի վերլուծություններն ու հրապարակումներն այսուհետ կիրականացվեն օպերատիվ ու ժամանակին

ԿԱԴԱՍՏՐԻ ՄԻԱՅՆ «ԱՐԱԲԿԻՐ» ԳՐԱՍԵՆՅԱԿՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Հիփոթեքային վարկերի աննախադեպ աճ և խոշոր ներդրումային ծրագրեր՝ ըստ ՀՀ վարչապետի