Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

ԱՄՆ անշարժ գույքի հայտնի realtor.com պորտալի գլխավոր տնտեսագետ Դանիել Հեյլը կանխատեսում է, որ չինացի ներդրողները կփորձեն փրկել իրենց կարողությունը՝ գումարները տեղափոխելով ներկայումս ավելի ապահով`ԱՄՆ անշարժ գույքի շուկա: Այսպիսով, մինչ կորոնավիրուսի համաճարակը շարունակում է իր բացասական ազդեցությունը Չինաստանի անշարժ գույքի շուկայի վրա, ԱՄՆ-ում նկատվում է անշարժ գույքի շուկայի դրական շարժ: Հեյլը հաստատում է,  որ վիրուսի էպիկենտրոն Չինաստանում անշարժ գույքի շուկայում նկատվում է ավելի քան 90% անկում, և այն վերականգնելու համար կարող են անգամ տարիներ պահանջվել: 

Միացյալ Նահանգների վերաբերյալ նույն դրական կանխատեսումներն է արել նաև երկրի անշարժ գույքի շուկայի մեկ այլ խոշոր խաղացող՝ Nest Seeker International-ի հիմնադիր Էդդի Շապիրոն։ Ըստ նրա հրապարակած տվյալների, արդեն իսկ կա չինացի գնորդների կողմից ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռք բերելու միտում։ Դա նկատելի է հատկապես Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Սան ֆրանցիսկոյում: Ըստ նրա, ներկայումս ԱՄՆ տնտեսությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ չինացի ներդրողների ներհոսքից այն միայն շահելու է: 

Կարդալ ավելին

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի

real estate prices

Երիտասարդ սերունդը ամենաակտիվն է անշարժ գույք ձեռք բերելու հարցում