Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

Չինաստանի բնակարանների գները ընկել են մոտ 90%-ով 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Մտահոգիչ այս ցուցանիշը ըստ ամենայնի կհասնի վտանգավորության սահմանագծին, քանի որ երկրում շատ քաղաքներ այս պահին ամբողջությամբ փակ են:

Աննախադեպ այս գնանկումը բնականաբար պայմանավորված է կորոնավիրուսով։  Այս չարիքը Չինաստանի՝ աշխարհի ամենահզոր տնտեսությամբ երկրի ողջ շարժը, փաստացի կանգնեցրել է։ Երկրում ներկայումս ակտիվորեն զարգանում են միայն առցանց բիզնեսները: Շատ ընկերություններ առաջարկում են հավելվածներ, որոնց միջոցով կարելի է գնել գրեթե ամեն ինչ, այդ թվում նաև անշարժ գույք: Սակայն, եթե առցանց հնարավոր է գնել օրինակ միկրոալիքային վառարան Amazon-ից, ապա անշարժ գույք գնելն ինչպես ներկայիս փորձն է ցույց տալիս, այնքան էլ իրատեսական չէ:

Այնուամենայնիվ, ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ վիրուսը հաղթահարելուց հետո, անշարժ գույքի շուկան արագ և լիովին կվերականգնվի:

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի

real estate prices

Երիտասարդ սերունդը ամենաակտիվն է անշարժ գույք ձեռք բերելու հարցում