Հիփոթեքային վարկերի աննախադեպ աճ և խոշոր ներդրումային ծրագրեր՝ ըստ ՀՀ վարչապետի

Մարտ ամսին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահայտ 4-ժամանոց ասուլիսի տնտեսական հատվածի մեխը կարելի համարել նրա կողմից հենց ասուլիսի սկզբում հրապարակած վիճակագրությունը։  

Մանավորապես, վարչապետը հայտարարեց, որ 2019 թ. փետրվարին 2018 թ․  փետրվարի համեմատությամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով: Իսկ երկրի ընդհանուր վարկավորման ծավալում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30%-ով։ «Մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է»․ ասաց նա՝ վստահեցնելով, որ այդ թվերը շուտով իրենց  ազդեցությունը կթողնեն իրական կյանքի վրա․ երկրում կավելանա շինարարության պահանջարկը, որն էլ իր հերթին կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծման ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրության ոլորտում, և ընդհանրապես, սպասարկման ոլորտում։  

Վարչապետը հայտարարեց նաև, որ ներկայումս ՀՀ Կառավարության հետ  քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։  Այդ ծրագրերից 42-ը (774 մլն դոլար ծավալով) ըստ էության գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ մյուսները ակտիվ քննարկման փուլերում են:

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում