Վիճակագրություն
Հողի ամենաշատ առքուվաճառքը՝ Արարատի ու Կոտայքի մարզերում
Հայաստանում, ըստ ՀՀ ԱԳԿՊԿ-ի տվյալների, 2018 թ. դեկտեմբերին հողի շուկայում իրականացվել է առքուվաճառքի ընդամենը 1500 գործարք։ Տոկոսային բաշխվածությունը ըստ Երևանի և մարզերի ներկայացնում ենք ստորև՝ գծապատկերում:
2018 թ. 3-րդ եռամսյակում գույքի ամենաքիչ գործարքները՝ Վայոց ձորում
2018թ. 3-րդ եռամսյակում ՀՀ-ում, ըստ Կադաստրի պետկոմի, անշարժ գույքի օտարման ամենաբարձր արդյունքները գրանցվել են Երևանում՝38.6%, իսկ ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝1.3%: Մանրամասները՝ ստորև ներկայացված աղյուսակում:
Ամենաշատը գնում ու վաճառում են բնակարաններ, ամենաքիչը՝ արտադրական օբյեկտներ
ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ.-ի նոյեմբերին Հայաստանում առքուվաճառքի գործարքների առյուծի բաժինը ընկնում է բնակարաններին, որը կազմում է ընդհանուր գործարքների թվի 37, 3%-ը, մի փոքր պակաս՝ 35.7%, հողի նկատմամբ իրականացված գործարքներն են, 3-րդ տեղում բնակելի տներն են՝ 16, 3% մասնաբաժնով։ Ամենաքիչ, կարելի է ասել՝ չնչին քանակությամբ, գործարքներ են իրականացվել արտադրական նշանակության շինությունների նկատմամբ՝ ընդամենը […]
2018 նոյեմբերին 2017-ի համեմատ Հայաստանում նկատվել է ընդհանուր գործարքների նվազում
Հայաստանի հանրապետության մասշտաբով իրականացվել է 15302 ընդհանուր գործարք, որը հոկտեմբերի համեմատ պակաս է 3%-ով, իսկ 2017թ․ նոյեմբերի համեմատ՝ 1.8%-ով։ Ըստ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծության, այս տարի գործարքների նվազումը հիմնականում գյուղական բնակավայրերի հաշվին է․ այսպես 2018թ․ նոյեմբերին 2017-ի համեմատ Երևանում գրանցվել է չնչին՝ 0,4 % աճ, մարզային քաղաքներում 8.2 % աճ, իսկ ահա […]
Գործարքների 10%-ից ավելի կատարվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից
2018 թ. 3-րդ եռամսյակում, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, ՀՀ-ում իրականացված անշարժ գույքի 1480 առքուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները։ Դա կազմել է առքուվաճառքի ընդհանուր գործարքների 12.6 %-ը: Հետաքրքիր է, որ այդ գործարքների մոտ 1/3-ի դեպքում (497 գործարք) օտարերկրյա քաղաքացիները եղել են գնորդ կողմ: Օտարերկրացիների կողմից գնված գույքերի կեսից ավելին կազմում […]
Հայաստանում առքուվաճառքի գործարքների մոտ 40%-ը իրականացվել է Երևանում
Հայաստանում 2018թ․ հոկտեմբերին, ըստ ՀՀ Անշարժ Գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 4484 գործարք: Գործարքների միայն 36.5%-ը գրանցվել է Երևանում, ամենաշատ իրականացված գործարքների քանակով 2-րդ տեղում Կոտայքի մարզն է (13.8%), 3-րդ տեղում՝ Արարատի մարզը (10.5%): Անշարժ գույքի գործարքների ամենաքիչ քանակը, ինչպեսև ենթադրվում էր, իրականացվել է ՀՀ ամենափոքր՝ Վայոց ձորի մարզում, սակայն […]