Վիճակագրություն

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում
Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը տեղափոխվում է Երևանի ծայրամասեր ու մարզեր։ Դա նկատելի է ինչպես Կադաստրի պաշտոնական թվերով, այնպես էլ ռիելթորական գործակալություններից դուրս եկող ինֆորմացիայով։ Տենդենցը երևում է հենց գործարքների քանակով։ Նշենք միայն մեկ փաստ․ եթե հունիս ամսին գործարքների ընդհանուր քանակով առաջին տեղում Երևանի Կենտրոն համայնքն էր, ապա հուլիսին արդեն՝ Արաբկիրը, որտեղ Կենտրոնի […]

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ
2020թ․ հուլիսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը հունիսի համեմատ աճել է մոտ 13%-ով, իսկ 2019 թ. հուլիսի համեմատ գրեթե մնացել է նույնը (աննշան 1.1% աճ): Սրանք կադաստրի կոմիտեի տվյալներն են։ Հետաքրքիր է, որ հունիս-հուլիս համեմատության մեջ մայրաքաղաքում, ճիշտ է, գործարքների աճն ավելի մեծ է եղել, քան մարզերում, բայց փոխարենը, 2019-2020 համեմատության մեջ աճը նկատելի է մարզերում՝ […]

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ
2020 թ․ հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում իրականացված առքուվաճառքի գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝ մոտ 46%, գրանցվել է հողերի նկատմամբ, և միայն 27.5%-ը՝ բնակարանների։ Ի դեպ, անցյալ տարի այդ համամասնությունը եղել է համարյա հավասարին մոտ՝ 39% և 34%, 2018-ին էլ՝ 38,4% և 36.7%: Հետաքրքիր է, որ մայիսին, երբ ամսվա կեսից երկիրը դուրս եկավ կարանտինից, հողերին բաժին է հասել հանրապետությունում […]

Չնայած կանխատեսումներին՝ գործարքների թիվը էականորեն չի պակասել
2020թ. 1-ին կիսամյակի գրեթե 2 ամիսն անցավ կարանտինի պայմաններում, իսկ արտակարգ դրությունը երկրում դեռ շարունակվում է, սակայն, դատելով անշարժ գույքի շուկայի Կադաստրի կիսամյակային վերլուծության, ամեն ինչ այնքան աղետալի չէ, որքան կանխատեսում ու սպասում էին վատատեսներն ու քաղաքական գործիչները։ Այսպես, այս տարվա 1-ին կիսամյակում հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է ընդամենը […]

Երեվան-մարզեր գործարքների թվային տարբերությունը դանդաղ կրճատվում է
2020 թ. հունվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 10.846 իրավունքի պետական գրանցման գործարք: Այս թիվը, կարելի է ասել, ռեկորդային բարձր է՝ անցյալ 10 տարիների կտրվածքով։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ անշարժ գույքի շուկայի ամենապասիվ ամիսներից մեկը Հայաստանում միշտ համարվել է հունվարը։ Ըստ Կադաստրի կոմիտեի վերլուծության, 2019 թ. դեկտեմբերի համեմատ գործարքների թիվը հունվարին ամբողջ […]

Մեր «խոպանչի» հայրենակիցները Հայաստանում ավելի շատ վաճառել, քան գնել են գույք
ՀՀ-ում անցյալ տարվա 2-րդ կիսամյակին ընդհանուր առմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից մոտ 2 ավելի շատ անշարժ գույք է վաճառվել, քան գնվել։ Ըստ ՀՀ Կադաստի վերլուծության (աղյուսակ 3.5-7), երևույթը նկատելի է հատկապես ՌԴ և ԱՊՀ երկրների քաղաքացիների պարագայում, իսկ օրինակ ԵՄ երկրների քաղաքացիների մոտ պատկերն այլ է՝ փոքր տարբերությամբ իրականացվել են ավելի շատ գնման, քանի վաճառքի գործարքներ։ […]

2019 թ․ շուկայում գրանցվել է կայուն է աճ՝ թե գործարքների, թե գների
Կադաստրի 2019թ․ տարեկան վերլուծության համաձայն Հայաստանի անշարժ գույքի շուկան արձանագրել է դինամիկ աճ․ ընդամենը երկու փաստ՝ անցյալ տարվա համեմատ գործարքների ընդհանուր թիվը հանրապետությունում աճել է 14.5%-ով, իսկ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները 1քմ հաշվարկով աճել են մոտ 11%-ով։ Հետաքրքրական է, որ մինչ Կադաստրի պաշտոնական վերլուծության հրապարակումը, շուկայի ակտիվության մասին փաստում էին նաև ռիելթորները՝ ելնելով […]

Առքուվաճառքի ակտիվությունը Երևանից տեղափոխվում է մարզեր
2019թ․ առքուվաճառքի գործարքների ամենամեծ աճը անցյալ տարվա համեմատ եղել է Արարատի մարզում։ Հետաքրքրական է, որ Երևանում առքուվաճառքի գործարքների թիվն աճել է ընդամենը 1.6%-ով, իսկ ահա Լոռիում նկատվել է նվազում՝ անցյալ տարվա համեմատ 12%-ով։ Ինչպես միշտ ամենագործարքառատ մարզերն են մնում Կոտայքը, Տավուշն ու Արագածոտնը։ Ողջ տարի առքուվաճառքի ամենաշատ գորարքներ իրականացվել է հողի շուկայում (ընդհանուր թվի 40%-ը), […]

Այս հոկտեմբերը անցյալի համեմատ ավելի գործարքառատ էր
Հոկտեմբերը գործարքների առումով համարվում է ստաբիլ ամիս, որին հաջորդում է սովորաբար հայաստանյան անշարժ գույքի շուկայի ակտիվ սեզոնն ու շարունակվում մինչև տարեվերջ։ Ըստ Կադաստրի նախորդ 10 տարիների հոկտեմբեր ամիսների համեմատական վերլուծության, 2017 թ․-ից ի վեր շուկայում նկատվում է գործարքների թվի ստաբիլ աճ։ Այդ վերլուծությունն արտահայտված է ստորև ներկայացված գծապատկերում, որն ինչ որ առումով արտացոլում է հայաստանյան […]

Առքուվաճառքի ամենաշատ գործարքներ իրականացվում է հողերի նկատմամբ
Հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում կնքված գործարքների առավել բարձր տոկոսաչափը բաժին է ընկնում հողերին` մոտ 34 %: Ընդ որում, մարզերում հողի գործարքները կազմում են ընդհանուրի մոտ կեսը (49.2%): Հանրապետությունում գործարքների մնացած գերակշիռ մասը բաժին է ընկնում բնակարաններին ու բնակելի տներին՝ համապատասխանաբար 31.2% և 21.5%: Ամենից քիչ թվով առքուվաճառք է իրականացվել արտադրական նշանակության շինությունների նկատմամբ՝ 2 %։