Վիճակագրություն
Անշարժ գույքի շուկան կարծես թե արտացոլում է ներդրումների աճ
Այս տարվա ապրիլին, Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի գրեթե կեսը կազմում են բնակարանները, մեծ թիվ են կազմում նաև առանձնատները։ Սակայն այս տարի անցյալ տարվա ապրիլի համեմատ, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տվյալների, մեծապես աճել են հասարակական և արտադրական նշանակության շինությունների ձեռքբերման դեպքերը (համապատասխանաբար՝ 5.5 և 2 անգամ), 3 անգամ էլ ավելացել է հողերի ձեռքբերման […]
Կոտայքի մարզը առաջինն է բնակարանների առուվաճառքի գործարքների ցուցանիշով
Ըստ Կադաստրի Պետական Կոմիտեի տվյալների՝ ՀՀ մարզերում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերում 2019 թ․ ապրիլ ամսին վաճառվել է 494 բնակարան։ Նախորդ ամսվա համեմատ աճ չի նկատվել, իսկ ահա նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է գործարքների մոտ 36% աճ: Առուվաճառքի գործարքների թվով 1-ին տեղը մեծ առավելությամբ զբաղեցնում է Կոտայքի մարզը, այնուհետև գրեթե հավասար դիրքերում են Լոռու և […]
Հայաստանում օտարերկրացիները սկսել են 2 անգամ ավելի շատ անշարժ գույք ձեռք բերել
ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2019թ ապրիլի վերլուծության համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է միջինում 2 անգամ: Հետաքրքրական է, որ Երևանում այդ աճը մոտ 90% է, իսկ մարզերում, բացի Լոռիից Տավուշից, գործարքների թվի աճն անգամներով է։ Ռեկորդը Արարատի մարզում է՝ 13 անգամ։ Օտարերկրա քաղաքացիների կողմից […]
Գործարքների աճը գյուղական բնակավայրերում աննշան է
2019 թ․ առաջին եռամսյակում ՀՀ տարածքում իրակաբացվել է 37643 իրավունքի պետական գրանցման գործարք, որը մոտ 4.9%-ով ավել է 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարզերում անցյալ տարվա նկատմամբ աճի ցուցանիշն ավելի բարձր է, սակայն էական տարբերություն կա մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև։ Այսպես, եթե փոքր քաղաքներում գործարքների թիվն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 8.3%, […]
2019-ի փետրվարին ամենաշատ գրավադրման գործարքները՝ Արաբկիրում
2019-ի փետրվարին Երևանում ակտիվացել է նաև անշարժ գույքի գրավադրման շուկան: Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ մայրաքաղաքում գրանցվել է 1154 գրավադրման գործարք: Հետաքրքրական է, որ գործարքների ամենամեծ թիվը գրանցվել է Արաբկիր համայնքում, որն առաջին անգամ գերազանցել է Կենտրոնին: Երրորդ տեղում Աջափնյակն է։ Իսկ Նուբարաշենը, որպես փոքր ու սոցիալապես ամենաաղքատ համարվող համայնք, բնականաբար վերջին տեղում է՝ ընդամենը 5 […]
Երևանում գործարքների թիվը բազմակի անգամ գերազանցում է մարզերին
2019-ի փետրվարին հանրապետությունում ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում՝ թվով 4659, որը կազմում է ընդհանուր գործարքների 35,2 %-ը: Իսկ ամենաքիչ գործարքներն իրականացվել էն Վայոց ձորում՝ 226 (1, 7%): Փաստորեն Երևանում շուրջ 20 անգամ ավելի շատ գործարքներ են իրականացվել, քան Վայոց ձորում: Ամենաշատ գործարքների թվով 2-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 1542, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 1332: […]
Վերջին 10 տարիներին 2019 թ․ փետրվարն ամենագործարքառատն է
Ս․թ․ փետրվարին հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 3593 գործարք: Կադաստրի պետական կոմիտեի վերջին 10 տարիներին Հայաստանում փետրվար ամիսներին իրականացված գործարքների վերլուծության համաձայն, այս տարի արձանագրվել է առքուվաճառքի գործարքների ամենամեծ թիվը՝ 3593։ Ի դեպ, 2009 թ.-ի փետրվարին իրականացվել է մոտ 2 անգամ քիչ՝ 1984 գործարք։ Ըստ տարիների՝ անշարժ գույքի շուկայում գործարքների առումով ամենապասիվ փետրվարը եղել […]
Փետրվարին հունվարի համեմատ աճել է և գործարքների թիվը
2019 թ․ փետրվարին Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 13 200-ից ավել գործարք, որը նախորդ՝ հունվար ամսվա համեմատ ավել է մոտ 44%-ով, իսկ 2018 թ․ փետրվարի համեմատ՝ մոտ 4%-ով։
2019-ի հունվարին Արարատում ամենաշատն են հող գնել
2019 թ․ հունվարին ՀՀ մարզերում ընդհանուր գրանցվել է 899 հողերի առքուվաճառքի գործարք: Ըստ Կադաստրի պետկոմի տվյալների՝ հողի առքուվաճառքի ամենաշատ գործարքները՝ թվով շուրջ 209, գրանցվել են Արարատի մարզում (ընդհանուրի 23, 2%-ը), իսկ ամենաքիչը՝ 19 գործարք, Վայոց Ձորի մարզում (մոտ 2.1%): Մանրամասները՝ ստորև ներկայացված աղյուսակում:
Հունվարին 1-ին անգամ ամենաշատ գործարքները՝ ոչ թե Կենտրոնում, այլ Արաբկիրում
Այս տարվա հունվարին առաջին անգամ Երևանում ամենամեծ թվով գործարքներն իրականացվել են Արաբկիր համայնքում՝ 817, որից հետո Կենտրոնում՝ 602: Ամենաքիչ թվով գործարքներ՝ 15, իրականացվել են Նուբարաշենում: Ուշագրավ է, որ Երևանում ընդհանուր գործարքների քանակական բաշխվածության առումով տարիներ շարունակ ու միշտ 1-ին հորիզոնականում եղել է Կենտրոն համայնքը, և ապա նոր 2 տեղում՝ Արաբկիրը: Համեմատության համար նշենք, որ Կադաստրի […]