Ամենաշատը գնում ու վաճառում են բնակարաններ, ամենաքիչը՝ արտադրական օբյեկտներ

ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ.-ի նոյեմբերին Հայաստանում առքուվաճառքի գործարքների առյուծի բաժինը ընկնում է բնակարաններին, որը կազմում է ընդհանուր գործարքների թվի 37, 3%-ը, մի փոքր պակաս՝ 35.7%,  հողի նկատմամբ իրականացված գործարքներն են, 3-րդ տեղում բնակելի տներն են՝ 16, 3% մասնաբաժնով։

Ամենաքիչ, կարելի է ասել՝ չնչին քանակությամբ, գործարքներ են իրականացվել  արտադրական նշանակության շինությունների նկատմամբ՝  ընդամենը 1,4%, քիչ է նաև  հասարակական նշանակության շինությունների առքն ու վաճառքը (4,1%), ինչպես նաև՝ ավտոտնակներինը (5, 1%):

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ