Անշարժ գույքի սեփականության վկայականները կդառնան թվային, ու ոչ միայն դրանք ..

ՀՀ Կառավարությունը վերջերս  հաստատեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով փաստացի սկսվում է «անթուղթ» կամ թվային կադաստրի մեկնարկը։ Կադաստրի թվայնացման նախագիծը նախատեսված է կառավարության 2018-2022թթ ծրագրով:

Փաթեթի շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը ոլորտի պատասխանատուները հիմնավորում են «միասնական, առցանց, անթուղթ և առանց կնիքի աշխատելու պահանջով»։  Փոփոխությունները սկսվում են երեք հիմնական քայլերից՝ կադաստրային փաստաթղթերում կնիքի պահանջի վերացում, սեփականության նոր նմուշի վկայականներ, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաև առցանց, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերանվանում՝ պարզապես Կադաստր։

Դեռևս հին անունով կոմիտեի ղեկավար Ս․ Պետրոսյանը համոզված է, որ փոփոխությունները, մասնավորապես կնիքի պահանջի վերացումը զգալիորեն կփոխեն կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացիների կյանքի որակը:

Առաջարկների փաթեթը կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը: Փաթեթի մեջ ներառված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը:

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի