Ամենաշատը գնում ու վաճառում են բնակարաններ, ամենաքիչը՝ արտադրական օբյեկտներ
ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ.-ի նոյեմբերին Հայաստանում առքուվաճառքի գործարքների առյուծի բաժինը ընկնում է բնակարաններին, որը կազմում է ընդհանուր գործարքների թվի 37, 3%-ը, մի փոքր պակաս՝ 35.7%, հողի նկատմամբ իրականացված գործարքներն են, 3-րդ տեղում բնակելի տներն են՝ 16, 3% մասնաբաժնով։
Ամենաքիչ, կարելի է ասել՝ չնչին քանակությամբ, գործարքներ են իրականացվել արտադրական նշանակության շինությունների նկատմամբ՝ ընդամենը 1,4%, քիչ է նաև հասարակական նշանակության շինությունների առքն ու վաճառքը (4,1%), ինչպես նաև՝ ավտոտնակներինը (5, 1%):