Գլոբալ  Կոնտակտ
Գլոբալ Կոնտակտ
5246
Անշարժ գույքի գործակալություն, Անշարժ գույքի գնահատող կազմակերպություն
Գույքի տեսակ
Կոնտրակտի տեսակ
Մարզ
Համայնք
infoglobalcontact@gmail.com
+37491 344 342, +37460 736 350
Գլոբալ Կոնտակտ ընկերությունը գնահատման միջազգային ստանդարտների (IVSC) պահանջներին համապատասխան մատուցում է անկախ և անկողմնակալ գնահատման մասնագիտական ծառայություններ հետևյալ ոլորտներում: Անշարժ գույքի (հողի) գնահատում: Մեր որակավորված մասնագետները կարող են իրականացնել անշարժ գույքի ցանկացած օբյեկտի և հողմասի գնահատում: Անշարժ գույքի (հողի) գնահատումն իր մեջ ներառում է սեփականության, վարձակալության, օգտագործման և այլ իրավունքների արժեքի որոշումն անշարժ գույքի այնպիսի օբյեկտների նկատմամբ, ինչպիսիք են` հողամասերը, շենքեր-շինությունները, կառուցվածքները և հողամասի վրա կատարված այլ բարելավումները: Շարժական գույքի գնահատում: Մենք իրականացնում ենք շարժական գույքի գնահատում, որը իր մեջ ներառում է ավտոտրանսպորտային միջոցների, մեքենա-սարքավորումների, հիմնական միջոցների, արտադրատնտեսական գույքի, պաշարների և այլ շարժական գույքի արժեքի որոշում: Գլոբալ Կոնտակտ ընկերությունը առաջարկում է ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում ավտոտրանսպորտային միջոցին և այլ գույքին պատճառված վնասի գնահատման ծառայություններ: Մեր մասնագիտական փորձն ու հմտությունները թույլ են տալիս գնահատման փորձաքննությունները իրականացնել հնարավորինս սեղմ, պատվիրատուի համար ցանկալի ժամկետներում: Մեր կողմից իրականացվում է պատվերների կատարման ճկուն գնային քաղաքականություն. գնագոյացման հաշվարկները հիմնավորված են և ներկայացվում են պատվիրատուների պահանջի դեպքում: Գնահատման գործառույթների իրականացման ընթացքում գույքի զննությունը, արժեքի ճշգրիտ հաշվարկը, գրագետ փորձագիտական հաշվետվության (եզրակացության) ներկայացումը, փորձաքննության վերջնական արդյունքների պաշտպանությունը դատական և այլ ատյաններում երաշխավորվում է մեր ընկերության կողմից: Իսկ փորձագիտական գործունեության արդյունքում թույլ տրված մասնագիտական սխալի կամ անփութության, ինչպես նաև դիտավորյալ գործողությունների հետևանքով այլ անձանց պատճառված վնասը հատուցելու պարտավորությունը ապահովագրված է ապահովագրական ընկերության կողմից: Վստահեցնում ենք, որ, համագործակցության արդյունքում, Դուք կստանան գնահատված օբյեկտի արժեքի ՝ հնարավորինս առավելագույն և օբյեկտիվ գնահատական:

  • Համլետ
  • 24-09-2016 14:12
  • Մատուցել է բարձ որակի ծառայություն
Մերսի անկախ և անկողմնակալ գնահատականի համար:
  • Տաթեվ Վարդանյան
  • 24-09-2016 14:13
  • Մատուցել է բարձ որակի ծառայություն
Դուք շատ արագ եք և արդյունավետ։ Շնորհակալություն
Հետադարձ կապ
Անուն Ազգանուն
էլ. հասցե
Հեռ.
Հաղորդագրություն