Հունվարին 1-ին անգամ ամենաշատ գործարքները՝ ոչ թե Կենտրոնում, այլ Արաբկիրում

Այս տարվա հունվարին առաջին  անգամ Երևանում ամենամեծ թվով գործարքներն իրականացվել են Արաբկիր համայնքում՝ 817, որից հետո Կենտրոնում՝ 602: Ամենաքիչ թվով գործարքներ՝ 15, իրականացվել են Նուբարաշենում:

Ուշագրավ է, որ Երևանում ընդհանուր գործարքների քանակական բաշխվածության առումով տարիներ շարունակ ու միշտ 1-ին հորիզոնականում եղել է Կենտրոն համայնքը, և ապա նոր 2 տեղում՝ Արաբկիրը: Համեմատության համար նշենք, որ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն 2018-ի հունվարին Արաբկիրում գործարքների թիվը կազմել է 470, իսկ Կենտրոնում՝ 646։ Նույն տարվա դեկեմբերին Արաբկիրում իրականացվել է 667, իսկ Կենտրոնում՝ 1092: Փաստորեն այս հունվարին Կենտրոնում նկատվել է գործարքների կտրուկ նվազում։ 

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ