Օգոստոսը հուլիսի համեմատ պասիվ էր, անցյալ տարվա համեմատ՝ ակտիվ
Այս տարի օգոստոսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2019 թ․ հուլիսի համեմատ նվազել է 3.5 %-ով, դրա փոխարեն, սակայն, 2018 թ․ օգոստոսի համեմատ աճել 11.9 %-ով: Սա պաշտոնական վիճակագրությունն է։ Ընդ որում, մայրաքաղաքում հուլիսի համեմատ նկատվել է նվազում, որը ավելի մեծ է (-8.2 %), քան անցյալ օգոստոսի համեմատ աճը (+5.8 %)։
Հետաքրքիր է, որ մարզերի քաղաքային բնակավայրերում անցյալ տարվա օգոստոսի համեմատ գործարքների թիվը աճել է մոտ 19 %-ով, իսկ գյուղական գյուղական բնակավայրերում ՝ 13.3 %-ով: Մարզերում հուլիս-օգոստոս գործարքների նվազումը այդքան մեծ չէ։
Ստորև անցած 10 տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների վիճակագրության դինամիկան է․