Կոտայքի մարզը առաջինն է բնակարանների առուվաճառքի գործարքների ցուցանիշով
Ըստ Կադաստրի Պետական Կոմիտեի տվյալների՝ ՀՀ մարզերում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերում 2019 թ․ ապրիլ ամսին վաճառվել է 494 բնակարան։ Նախորդ ամսվա համեմատ աճ չի նկատվել, իսկ ահա նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է գործարքների մոտ 36% աճ:
Առուվաճառքի գործարքների թվով 1-ին տեղը մեծ առավելությամբ զբաղեցնում է Կոտայքի մարզը, այնուհետև գրեթե հավասար դիրքերում են Լոռու և Շիրակի մարզերը:
ՀՀ մարզերում գործարքների քանակական բաշխվածությունը ներկայացված է ստորև պատկերված աղյուսակում: