«Ամենաէժան» մարզկենտրոնը Գավառն է, «ամենաթանկը»՝ Եղեգնաձորը

2019թ․ հունիսին Հայաստանի մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին շուկայական արժեքները միջինում մնացել են նույնը, եթե հաշվի առնենք, որ մայիսի նկատմամբ 0,1% միջին աճը աննշան է և չի կարող գների մեծ տատանումներ արտացոլել։

Վերլուծելով Կադաստրի միայն մարզկենտրոնների տվյալները, պարզ է դառնում, որ հունիսին ամենաթանկ բնակարանները ոչ թե հանրապետության երկու մեծ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում են, այլ Եղեգնաձորում (1քմ միջին արժեքը 125000դր․), որին հաջորդում են Իջևանը՝ 119000դր․, ապա Աշտարակը համարյա նույնքան՝ 118600դր․։

«Ամենաէժան մարզկենտրոնը» շարունակում է մնալ Գավառը (1քմ միջին արժեքը 55500դր.), թեև այստեղ մայիսի համեմատ ամենամեծ գնաճն է նկատվել (2,6%): Գնանկում է արձանագրվել երկու մարզկենտրոնում միայն՝ Վանաձորում (1.7%) և Եղեգնաձորում (0.8%):

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը