Բնակարանների գները Երևանում շարունակում են աճել

Բնակարանների գների աճը, մասնագետների կանխատեսմամբ կշարունակվի  մինչև Ամանոր։ Ստեղծված իրավիճակը բացատրում են վերջին ամիսներին անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճով՝ Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում։ Ռիելթորական ընկերությունների վիճակագրության համաձայն Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարանների ձեռքբերմամբ հետաքրքրված են մեծ մասամբ ՌԴ քաղաքացիները:

Վերոհիշյալի մասին վկայում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Այսպես, ՀՀ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ բնակարանների թանկացում է արձանագրել Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ բացառությամբ Էրեբունու, որտեղ բնակարանների 1 քմ գինը չի փոփոխվել. այն թե՛ սեպտեմբերին, թե՛ հոկտեմբերին կազմել է մոտ 260 հազար: Իսկ ահա Կենտրոն վարչական շրջանում ըստ ԱԳԿԿ-ի, բնակարանի 1 քմ հոկտեմբերին վաճառվել է մոտ 560 հազար, մինչդեռ սեպտեմբերին այն կազմել է մոտ 552 հազ դրամ: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում մոտ 8000 դրամով թանկացել է: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2300 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 2800 դրամով, նույնքան թանկացում է նկատվել նաև Շենգավիթում։ Աջափնյակում սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին բնակարանի 1 քմ գինը բարձրացել է 4050 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 295 հազար դրամով, Ավանում` 261 հազար դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 244 հազար, Նոր-Նորքում` 246 հազար դրամով:

Նշենք, որ բնակարանների գները  բարձրացել են նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1 քմ համար 3300 դրամով: Զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորում բնակարանների 1 քմ-ն հոկտեմբերին կազմել է 285 հազար դրամ: Ի դեպ, բնակարանների գները Ծաղկաձորում ավելի թանկ են, քան Երևանի որոշ վարչական շրջաններում:

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի