Անցյալ տարվա 1-ին կիսամյակի համեմատ այս տարի գործարքների թիվն աճել է մոտ 11%-ով
2019թ. 1-ին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84441 գործարք: Նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համեմատ 2.3 %-ով պակաս, իսկ 1-ին կիսամյակի համեմատ` 11.1 %-ով ավել։
Հետաքրքիր է, որ նախորդ 10 տարիների կտրվածքով, բացի այս տարվանից, ամենաշատ գործարքներ իրականացվել են անցյալ տարի (մոտ 76000), 2011թ.-ին՝ մոտ 72000) և 2014թ․-ին (մոտ 68000)։