
Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է
Չինաստանի բնակարանների գները ընկել են մոտ 90%-ով 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Մտահոգիչ այս ցուցանիշը ըստ ամենայնի կհասնի վտանգավորության սահմանագծին, քանի որ երկրում շատ քաղաքներ այս պահին ամբողջությամբ փակ են:
Աննախադեպ այս գնանկումը բնականաբար պայմանավորված է կորոնավիրուսով։ Այս չարիքը Չինաստանի՝ աշխարհի ամենահզոր տնտեսությամբ երկրի ողջ շարժը, փաստացի կանգնեցրել է։ Երկրում ներկայումս ակտիվորեն զարգանում են միայն առցանց բիզնեսները: Շատ ընկերություններ առաջարկում են հավելվածներ, որոնց միջոցով կարելի է գնել գրեթե ամեն ինչ, այդ թվում նաև անշարժ գույք: Սակայն, եթե առցանց հնարավոր է գնել օրինակ միկրոալիքային վառարան Amazon-ից, ապա անշարժ գույք գնելն ինչպես ներկայիս փորձն է ցույց տալիս, այնքան էլ իրատեսական չէ:
Այնուամենայնիվ, ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ վիրուսը հաղթահարելուց հետո, անշարժ գույքի շուկան արագ և լիովին կվերականգնվի: