Safe House Realty
Safe House Realty
12866
Անշարժ գույքի գործակալություն
Գույքի տեսակԲնակարան
Կոնտրակտի տեսակՎաճառք
ՄարզԵրևան
ՀամայնքՓոքր Կենտրոն, Մեծ կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ, Վահագնի թաղամաս
info@safehouse.am
+37498 333 939, +37441 400 277, +37410 234 139
+37441 400 277
«Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2012թ-ի սեպտեմբերի 2-ին և կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ առաջատարներից մեկը անշարժ գույքի ոլորտում: Հայաստանում «Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գործակալությունը զբաղվում է ռիելթորական գործունեությամբ: Գործակալության հմուտ աշխատակազմը տրամադրում է ռիելթորական ծառայություններ, իրավաբանական աջակցություն, պատրաստում փաստաթղթեր՝ Երևանում անշարժ գույքի առքի, վաճառքի և վարձակալության համար: Ընկերությունը ունի տվյալների լայն բազա, որն օրական թարմացվում և փոխարինվում է նոր տեղեկատվությամբ՝ ապահովելով որակյալ ծառայություն: «Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գործակալությունը համագործակցում է Հայաստանում գրեթե բոլոր անշարժ գույքի գործակալությունների հետ: Ընկերությունը պատրաստ է համագործակցելու բոլորի հետ, անկախ աշխարհագրական դիրքից: Մեր պրոֆեսիոնալ աշխատակազմը Տնօրեն՝ Գոռ Կարենի Պողոսյան Ծնվել է 1987թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքում: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը՝ մագիստրոսի կոչում: Երկար տարիներ գործունեություն ծավալելով ռիելթորական ոլորտում հիմնել է իր սեփական գործակալությունը: Լինելով լիդեր՝ վայելում է իր աշխատակազմի սերն ու հարգանքը: Փոխտնօրեն՝ Սուսաննա Արմենի Նավասարդյան Ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Ինֆորմատիկայի Պետական քոլեջը: Ռիելթորական գործունեությամբ զբաղվել է 2011թ-ից և հենց այդ ժամանակահատվածից սկսած կարողացել է յուրացնել անշարժ գույքի հետ կապված բոլոր մանրունքները, ինչի շնորհիվ վայելում է իրեն դիմող հաճախորդների վստահությունը: Վաճառքի բաժնի պատասխանատու՝ Լիլիթ Խաչատուրի Միրզոյան Ծնվել է 1993թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքում: 2010-2014թթ սովորել և ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ բակալավրի աստիճան: Հաղորդակցման ունակությունների և հաճախորդների հետ բարեկիրթ շփման շնորհիվ Լիլիթը վայելում է ցանկացած գնորդի վստահությունը: Վարձակալության բաժնի պատասխանատու՝ Մարիետտա Սարգսի Սարգսյան Ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում: 2009-2013թթ սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճան: Անշարժ գույքի վարձակալության ոլորտում Մարիետտան մասնագիտացվել է վերջին 2 տարվա ընթացքում և հենց այդ ժամանակահատվածում էլ հասցրել է դառնալ վստահելի ուղեկից իր բոլոր հաճախորդների համար: Մեր հմուտ աշխատակազմի գերագույն նպատակը մեզ դիմող գնորդներին և վարձակալներին գոհացնել է: Մենք կօգնենք Ձեզ կատարել ճիշտ ընտրություն:

  • Sergey Hakobyan
  • 02-12-2016 18:00
  • Մատուցել է բարձ որակի ծառայություն
Shnorhakalutyuns em haytnum Safe House anhsharj guyqi gorcakalutyan@ PROFESIONAL ev operativ motecman hamar
  • Մարիետտա Սարգսյան
  • 02-12-2016 18:09
  • Մատուցել է բարձ որակի ծառայություն
Պրոֆեսիոնալ աշխատակազմ, բավականին կազմակերպված են աշխատում և հետևողական են ցանկացած հաճախորդի պահանջարկին: Շնորհակալ եմ իմ նախնտրած գույքը ինձ ճիշտ մատուցելու համար:
  • Քերոբյան Արա
  • 02-12-2016 18:12
  • Ցույց է տվել և օգնել է վարձել բնակարան
Շատ շնորհակալ եմ ինձ օգնելու համար
  • Հովսեփ Ղազարյան
  • 02-12-2016 18:21
  • Ցույց է տվել և օգնել է գնել բնակարան
Safe House անշարժ գույքի գործակալության աշխատակիցների ճիշտ մոտեցման շնորհիվ ես կարողացա արագ կոմնորոշվել իմ ընտրության մեջ: Շնորհակալ եմ Ձեզանից պռոֆեսիոնալ մոտեցման համար
  • Վահե Ավետիսյան
  • 02-12-2016 18:23
  • Գովազդել է բնակարան և վարձով է հանձնել այն
Շատ գոհ եմ գործակալի մատուցած ծառայությունից, շատ կարճ ժամանակահատվածում իմ գույքը հանձնել է վարձակալության:
Հետադարձ կապ
Անուն Ազգանուն
էլ. հասցե
Հեռ.
Հաղորդագրություն