Շուկայի վերլուծություններն ու հրապարակումներն այսուհետ կիրականացվեն օպերատիվ ու ժամանակին

Անշարժ գույքի շուկայի ամսական վերլուծությունը Կադաստրի կոմիտեում այսուհետ պետք է արվի հերթական ամիսն ավարտվելուց հետո առավելագույնը 15 օրում։ Վերոհիշյալ հարցը քննարկվել է օրերս ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) խորհրդակցության ժամանակ։ ԱԳԿՊԿ ղեկավար Ս․ Պետրոսյանը հրահանգել է ոլորտը համակարգող պատասխանատուին շաբաթվա ընթացքում քննարկել նման ժամկետում վերլուծությունը պատրաստելու, հրապարակելու և Վիճակագրական կոմիտե ուղարկելու հնարավորությունները։

Տեղեկացնենք, որ տարիներ շարունակ պետական իրավասու մարմնի կողմից անշարժ գույքի շուկայի վերլուծություններն ամփոփում ու հրապարակվում էին մեկամսյա ժամկետում, երբեմն էլ՝  ամսից ավելի ուշ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ինչպես մասնագետների, վիճակագիրների, այնպես էլ անհատ քաղաքացիների համար՝ շուկայի տենդենցներին օպերատիվ կերպով տեղյակ լինելու և ըստ այդմ առաջնորդվելու առումով։ 

Կարդալ ավելին

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է

real estate world news

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի