Ո՞րտեղ են «Հիփոթեքի» արմատները

3867

«Հիփոթեք» տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել Հին Հունաստանում (մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ): Հին հույներն այդպես էին անվանում սեփական հողի դիմաց պարտատիրոջ նկատմամբ պարտապանի պարտականության ձևը: Վարկառուի հողատարածքի սահմանին տեղադրված էր սյուն՝ գրառմամբ, որ այդ հողատարածքն ապահովում է վարկը: Հենց այդ սյունն էլ կոչվում էր «հիփոթեք», որը հին հունարենից թարգմանաբար նշանակում էր «հենարան», «նեցուկ»: Չնայած որ հողը որպես պարտականությունների կատարման երաշխիք կիրառելի էր դեռ հին Եգիպտոսում:
Մեր թվարկության 1-ին դարում ստեղծվեցին հիփոթեքային բանկեր, որոնք վարկ էին տրամադրում ունեցվածքի գրավով: Հռոմեացի կայսր Անտոնիո Պիայի (մ.թ 2-րդ դար) իշխանության ժամանակ հիփոթեքային բանկերի համար մշակվեց հատուկ օրենսդրություն: 
Արդեն այդ ժամանակ գոյություն ունեին 50 բանկեր և գործում էին մոտ 800 վաշխառուական և փոխանակման գրասենյակներ: Հիփոթեքային վարկավորմանն արդեն իսկ մեծ օգնություն էր ցուցաբերում պետությունը:
Ստեղծվել էին ապրուստադրամային ֆինանսական ֆոնդեր այրիների և որբերին օժանդակելու համար: Նրանց տրվում էր Հիփոթեքային վարկ տարեկան 5% տոկոսադրույքով, որն այդ ժամանակաշրջանում Հռոմում գործող ամենացածր տոկոսն էր:


Վերջինը փոփոխել է: 02-09-2018 07:11
Ստեղծվել է: 16-02-2017 06:06
Խորագրի այլ նյութեր