Մարզերում բնակարանների գներն ամսեամիս գնում են դեպի կայունացում

Հայաստանի մարզերում բնակարանների գների փոփոխումը անցյալ ամսվա համեմատ, ըստ քաղաքների, տարբեր է․ օրինակ Լոռվա բոլոր քաղաքներում, բացի մարզկենտրոն Վանաձորից, որտեղ կա չնչին գնանկում՝ -1,9%, գները ստաբիլ նույնն են մնացել։  Ի դեպ իրավիճակն այդպիսն է դեռ մարտ ամսից սկսած։

Մայիսին ամենաբարձր գնաճը նկատվել է Արթիկ քաղաքում՝ 2.4%, ամենաբարձր գնանկումը՝ Քաջարանում։ Ընդհանուր առմամբ, մարզերում միջին գնաճը ապրիլ-մայիսին կազմել է 0.5%։ Մարտ-ապրիլին դա եղել է 0.4%։  Այս թվերը թույլ են տալիս արձանագրելու, որ մարզերում կա բնակարանների գների կայունացման միտում։ 

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը