Մարզերում ապրիլ ամսին նկատվել է բնակարանների գների չնչին աճ

Վերլուծելով մարզերում վաճառված բնակարանների 1քմ հաշվարկով միջին գների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի 2019թ․ ապրիլ ամսվա տվյալները և ընդհանրացնելով բոլոր ցուցանիշները, կարող ենք փաստել, որ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ մարզային բազմաբնակարան շենքերում բնակարանների գներն աճել են  միջինը ընդամենը 0.4%-ով։  Լոռվա ու Վայոց ձորի քաղաքներում գները մնացել են նույնը, իսկ Ծաղկաձորում նկատվել է մինչև անգամ գնանկում 1,3%-ի չափով։  Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Կապան քաղաքում՝ 2.5% -ի չափով։ 

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում