Կենտրոնում բնակարանների 1քմ միջին գները 2002 թ.-ից վեր ավելացել է մոտ 1000 դոլարով

Հունիս ամսին Կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքերում 1քմ շուկայական միջին գինը հասել է ռեկորդային 600.000 դրամի, մոտ $1250: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա հունիսին Կենտրոնի բնակարանների միջին գինը կազմել է 530.000 դր․։

Մայրաքաղաքի Կենտրոնի բնակարանների աճը անցած մոտ երկու տասնամյակների ընթացքում անշեղորեն շարունակում է աճել։ Այդ են վկայում կադաստրի անցյալ տարիների արխիվի վերլուծությունները։ Բերենք միայն հունիս ամսվա օրինակը․ այսպես, հեռավոր 2007թ․-ի հունիսին բնակարանների 1քմ շուկայական միջին գինը կազմել է 454․800 դր․։ Ավելի վաղ տարիների վերլուծությունները էլ ավելի հետաքրքիր պատկեր են բացում․ 2003թ․-ի նույն ամսին Կենտրոն համայնքում բնակարանների 1 քմ միջին շուկայական գինը կազմել է 226.000դր․ կամ 387$ (դոլարի փոխարժեքը 485դր․ էր), իսկ 2002թ.-ին՝  միջինը 262$, այսինքն այս տարվա հունիսի համեմատ՝ մոտ 1000  դոլարով ավելի էժան։ 2002-ից այն կողմ կադաստրի վերլուծությունները պաշտոնական կայքում բացակայում են։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը