Երեվանի Կենտրոնից հետո ամենամեծ գնաճ նկատվել է Աջափնյակում

2019թ. 1-ին կիսամյակում Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ շուկայական միջին գները 2018թ․ 1-ին կիսամյակի համեմատ աճել են 9.5%-ով: Իսկ 2018 թ․ 2-րդ կիսամյակի համեմատ աճը կազմել է ընդամենը 4.6%։ Դրա ամենահիմնավոր բացատրությունը թերևս կարող է լինել այն, որ տարվա 2-րդ կեսին անշարժ գույքի շուկան սովորաբար ավելի ակտիվ է լինում, և հետևաբար, գնաճն էլ՝ ավելի մեծ։ 

Ամենամեծ գնաճը, ինչպես միշտ, գրանցվել է Կենտրոնում՝ միջինը մոտ 16%։ Կենտրոնին այս կիսամյակ հաջորդում է ոչ թե Արաբկիրը (միջինը 11%), այլ Աջափնյակը (միջինը մոտ 12%): Ամենաքիչ գնաճը նկատվել է Ավանում՝ միջինը մոտ 5%, ավելի քիչ, քան Երևանի ամենաչպահանջված թաղամաս համարվող Նուբարաշենում (գնաճի միջինը՝ 7%):

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը