Ի՞նչպես է բնակարանն «Աշխատում»

4713

ՀՀ անշարժ գույքի ոլորտում ընդունված և ամեատարածված  ներդրումային ձևը բնակարանների ձեռք բերումն ու դրանց՝ երկարաժամկետ կամ կարճաժամկետ վարձակալության եղանակով  հանձնելն է : 
Ի՞նչ  է պետք հաշվի առնել ներդրումային բնակարան գնելիս 

1.Տարածքը/Թիրախային խումբը Հավանական բնակարանը դիտարկելիս պետք է հաշվ 

առնել և որոշելթե  ինչ խմբի մարդկանց համար է նախատեսված այն.  ով է   դրա հետագա վարձակալը, օրինակ՝ ուսանողները, երիտասարդ ընտանիքները, զբոսաշրջիկները և այլն: Պետք է հստակ կողմնորոշվել այս հարցում և բնակարանը գնել՝ հաշվի առնելով կոնկրետ ընտրված խմբի մարդկանց  բնակարանայինկենցաղային,  տարածքային  պահանջմունքները:

2.Եկամտաբերությունը
Պետք է հաշվի առնել մի պարզ բան. բնակարանի գնումը   ներդրում է, որը այլընտարանք է մյուս ներդրումային ձևերին՝  բանկային ավանդ, արժեթղթեր և այլն: Բնակարան գնելիս պարտադիր է կատարել շուկայի վերլուծություն՝ հասկանալու համար նմանատիպ բնակարանների միջին եկամտաբերությունը :
 Ինչպե՞ս դա հաշվել : Օրինակ,  ցանկանում ենք գնել  50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ,  1-2 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում , որի ամսական վարձակալության չափը երկարաժամկետ վարձակալության դեպքում (6 ամիս և ավել) կկազմի  մոտ 300 ԱՄՆ դոլար: Հաշվում ենք բնակարանի եկամտաբերությունը : 
Տարեկան եկամտուտը = 300 x 12 = 3600
Այդ թվից պետք է հանել ամորտիզացիոն ծախսեր (վերանորոգման մաշվածության, գույքի մաշվածության և այլ ծախսեր )՝ տարեկան մոտ 300 ԱՄՆ  դոլար և բնակարանի՝ ազատ մնալու ռիսկի ծախսերը՝ ևս 300 ԱՄՆ դոլար :  Ի՞նչ ենք ստանում ՝ մեր դիտարկվող բնակարնի Տարեկան եկամուտը = 3600 - 300 - 300 = 3000 ԱՄՆ

Եթե ստացված թիվը ավելին կամ հավասար է նշված առաջարկվող բանկային տոկոսադրույքներին կամ ներդրումային այլընտրանքների առաջարկվող տարեկան եկատաբերության թվին, ապա բնակարանի գնումը միանշանակ արդարացված է :  
     Կարևոր դիտարկումներ
1. Երևանում բնակարան գնելու և վարձակալության            հանձնելու համար ամենաեկամտաբեր համայնքները         Կենտրոն  և         Արաբկիր համայնքներն են  (միջին եկամտաբերությունը՝ տարեկան 6-9 % )
2. Բնակարանը կարճաժամկետ (օրավարձով) հանձնելու      դեպքում եկամտաբերության տոկոսը կարող է  հասնել 20-ի
3. Այս դեպքում կարևոր է բնակարանի եկամտաբերությունը,   ոչ թե <<Արևի լավ դիրքը>>
4. Այս դեպքերում անպայման պետք է պրոֆեսիանալ գործակալի   միջամտություն ևօգնություն՝ շուկան վերլուծելու և  ճիշտ բնակարան առաջարկելու համար:


Վերջինը փոփոխել է: 14-10-2018 09:42
Ստեղծվել է: 13-04-2016 04:12
Խորագրի այլ նյութեր