Հանրապետությունում մեծ թափ է հավաքել գույքի օրինականացումը

Վերջին տարիներին Կադաստրի վերլուծություններն ուսումնասիրելիս, կարելի է հանդիպել հետաքրքիր վիճակագրության՝ գույքի օրինականացման վերաբերյալ։ Ի դեպ այս տվյալը միայն 2017թ․-ից է տեղ գտել կադաստրի վերլուծություններում՝ որպես գործարքի առանձին տեսակ: Մինչ այդ ուղղակի բացակայել է։

Այսպիսով, այս տարվա 1-ին կիսամյակում իրականացվել է 936 օրինականացման գործարք։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն ավել է 232-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 460-ով։ Օրինականացման գործարքների նման աճի պահպանման դեպքում կարելի է ենթադրել, որ մինչև տարեվերջ կիրականացվի մոտ 2000 նման գործողություն։

Արդյո՞ք սա 2018թ․ գարնանը երկրում ստեղծված իրավիճակի ու տնտեսության մեջ օրինականացման հաստատման ուղիղ արտացոլումը չէ։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում