Գործարքների աճը գյուղական բնակավայրերում աննշան է

2019 թ․ առաջին եռամսյակում ՀՀ տարածքում իրակաբացվել է 37643 իրավունքի պետական գրանցման գործարք, որը մոտ 4.9%-ով ավել է 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարզերում անցյալ տարվա նկատմամբ աճի ցուցանիշն ավելի բարձր է, սակայն էական տարբերություն կա մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև։ Այսպես, եթե փոքր քաղաքներում գործարքների թիվն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 8.3%, ապա գյուղերում այդ աճն աննշան է՝ 1.3%:

Ստորև ներկայացված աղյուսակից երևում է, մարզերում տնտեսական ակտիվության ցուցիչ հանդիսացող անշարժ գույքի գործարքների առումով կա անհամաչափ բաշխվածություն․ որոշ  մարզերում նկատվել է բարձր աճ, մյուսներում՝ցածր, որոշներում էլ՝  նվազում։ Ի դեպ, հատկանշական է Վայոց ձորի աճի տեմպը, որն ամենաբարձրն է (նույնիսկ Երևանից)՝ 13.8%: Իսկ երկու՝ Արագածոտնի ու Լոռու մարզերում նկատվել է նվազում (-0.3% և -4.8%):

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ