Երեվանյան բնակարանների գների տատանումները մեծ են

2019 թ․ առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները՝ 1քմ հաշվարկով աճել են մոտ 10%-ով։ Ինչպես միշտ, մեծ տարբերություն կա տարածագնահատման գոտիների միջև․ այսպես Կենտրոն համայնքի 6 գոտիներից եթե ամենակենտրոնում՝ Կենտրոն միջինում, գներն աճել են մոտ 18%-ով, ապա 3-րդ  գոտում աճն ընդամենը 6% է։ Արաբկիրի ամենաթանկ գոտում անցյալ տարվա համեմատ աճը եթե 10% է, ապա ամենաէժան՝ Գոտի 3-ում, մոտ 4,5%, այսինքն գրեթե այնքան, որքան Շենգավիթի Միջին գոտում։

Մի հատկանշական փաստ ևս՝ Կենտրոնի ամենաթանկ գոտուց հետո գնաճի ամենաբարձր տեմպեր են գրանցել Աջափնյակի 4-րդ և Մալաթիա Սեբաստիա համայնքի 8-րդ գոտիներում՝ համապատասխանաբար 16.9% և 13%: Իսկ ահա Մալաթիա Սեբաստիա համայնքի 6-րդ գոտին միակն է, որտեղ անցյալ տարվա համեմատ նկատվել է նվազում՝ -3.8%:

Հարկ է նշել, որ վերոհիշյալ խճապատկերում գների աճի ու նվազման վրա էական նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, թե որ գոտու, որ շենքում որքան գործարք է իրականացվել։ Քանի որ գոտիների ներսում էլ՝ կախված շենքից, բնակարանների գները կարող են ունենալ էական տատանումներ։ 

Կարդալ ավելին

Մարզերում բնակարանների գներն ամսեամիս գնում են դեպի կայունացում

Բնակարանների գների աճը Երեվանում չի դադարում

Մարզերում ապրիլ ամսին նկատվել է բնակարանների գների չնչին աճ