Նորություններ

Կորոնավիրուսը դրական կանդրադառնա ԱՄՆ անշարժ գույքի շուկայի վրա
ԱՄՆ անշարժ գույքի հայտնի realtor.com պորտալի գլխավոր տնտեսագետ Դանիել Հեյլը կանխատեսում է, որ չինացի ներդրողները կփորձեն փրկել իրենց կարողությունը՝ գումարները տեղափոխելով ներկայումս ավելի ապահով`ԱՄՆ անշարժ գույքի շուկա: Այսպիսով, մինչ կորոնավիրուսի համաճարակը շարունակում է իր բացասական ազդեցությունը Չինաստանի անշարժ գույքի շուկայի վրա, ԱՄՆ-ում նկատվում է անշարժ գույքի շուկայի դրական շարժ: Հեյլը հաստատում է, որ վիրուսի էպիկենտրոն […]

Չինաստանի անշարժ գույքի շուկան կաթվածահար է
Չինաստանի բնակարանների գները ընկել են մոտ 90%-ով 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Մտահոգիչ այս ցուցանիշը ըստ ամենայնի կհասնի վտանգավորության սահմանագծին, քանի որ երկրում շատ քաղաքներ այս պահին ամբողջությամբ փակ են: Աննախադեպ այս գնանկումը բնականաբար պայմանավորված է կորոնավիրուսով։ Այս չարիքը Չինաստանի՝ աշխարհի ամենահզոր տնտեսությամբ երկրի ողջ շարժը, փաստացի կանգնեցրել է։ Երկրում ներկայումս ակտիվորեն զարգանում են միայն […]

2020-ին աշխարհում անշարժ գույքի գները կշարունակեն աճել, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի
Անշարժ գույքի գները աշխարհում շարունակում են աճել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանցից հիմնականներից են տնտեսական անկումը և դեմոգրաֆիական շարժը: Ըստ անշարժ գույքի ոլորտում հանրահայտ pwc.com կայքի, շատ էքսպերտներ անհանգստացած են գների աճով, պատճառաբանելով, որ սա կարող է հանգեցնել ոլորտում խորը ճգնաժամի: Բնակարանների և տների գների դանդաղ, բայց կայուն աճ Բնակարանների և տների գները, […]

Երիտասարդ սերունդը ամենաակտիվն է անշարժ գույք ձեռք բերելու հարցում
Ո՞ր տարիքային խումբն է առավել ակտիվ անշարժ գույքի ձեռբերման հարցում։ Ըստ pwc.com անշարժ գույքի հեղինակավոր կայքի հարցումների, ԱՄՆ-ում, օրինակ, դրանք մինչև 40 տարեկաններն են։ Այսպիսով, ամենից շատ (ընդհանուր գնումների մոտ 45%-ը) անշարժ գույք է ձեռք բերում 1981-1996 թթ. սերունդը: Հետաքրքիր է, որ այս խմբի տարիքային շեմը սկսվում է 24-ից։ Բավականին ակտիվ է նաև միջին` 1961 […]

Facebook-ը, Google-ը, Amazon-ը և Apple-ը մտնում են անշարժ գույքի շուկա՝ հիմնովին փոխելով այն
Ամբողջ աշխարհի անշարժ գույքի արժեքը միասին վերցված՝ 2030թ․ կհասնի 69 տրիլիոն դոլարի: ԱՄՆ-ի անշարժ գույքի PcW հեղինակավոր ընկերության վերլուծությունների համաձայն՝ 2012թ․-ից մինչ այժմ շուկան աճել է մոտ 55%-ով՝ հասնելով $45,3 տրիլիոնի: Ավելին, անշարժ գույքի ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ականատես կլինենք մի շարք գլոբալ փոփոխությունների: Անշարժ գույքի ոլորտ կմտնեն աշխարհի գիգանտ ընկերությունները՝ Facebook-ը, Google-ը, Amazon-ը […]

Գործարքներ կարելի է կնքել առանց նոտարական գրասենյակ այցելելու
Այսուհետ անշարժ գույքի առքուվաճառքի, նվիրատվության, վարձակալության և մյուս գործարքները հնարավոր է կնքել նաև Կադաստրի գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու։ Ինչպես տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի ՖԲ էջը, միակ պայմանն այն է որ պայմանագրերը պետք է լինեն սահմանված օրինակելի ձևերով: Պայմանագրերի պատշաճ պատրաստման համար պետք է անձամբ այցելել Կադաստրի կոմիտեի ցանկացած գրասենյակ, որտեղ կօգնեն կազմել համապատասխան պայմանագիրը: […]

Դժվար իրավիճակում հայտնված վարկառուները կարող են օգտվել «հիփոթեքային արձակուրդից»
ՀՀ Կառավարության կողմից վերջերս արված առաջարկի հիման վրա e-draft.am կայքում քննարկման է դրվել հիփոթեքային արձակուրդի մասին նախագիծը։ Դրա ընդունումով, ինչպես կառավարությունն է բնորոշում, «կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձինք» հնարավորություն կստանան մինչև 6 ամիս ժամկետով գնալ «հիփոթեքային արձակուրդ»՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակներ»։ Նախագծի, «հիփոթեքային […]

Նոր կադաստր Վանաձորում՝ 5-ը մեկում
Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, նախատեսված է կենտրոնացնել Վանաձորում։ Կենտրոնացումը կնպաստի կադաստրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների միասնականացմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նոր Կադաստրի ստորաբաժանման ձևավորումը կարևոր է նաև տարածքային համաչափ զարգացման առումով։ ՀՀ Կառավարության վերջերս ընդունված որոշմամբ, այն կտեղակայվի Վանաձորի հին ծննդատան շենքում, և շուրջ 900 […]

Անշարժ գույքի սեփականության վկայականները կդառնան թվային, ու ոչ միայն դրանք ..
ՀՀ Կառավարությունը վերջերս հաստատեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով փաստացի սկսվում է «անթուղթ» կամ թվային կադաստրի մեկնարկը։ Կադաստրի թվայնացման նախագիծը նախատեսված է կառավարության 2018-2022թթ ծրագրով: Փաթեթի շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը ոլորտի պատասխանատուները հիմնավորում են «միասնական, առցանց, անթուղթ և առանց կնիքի աշխատելու պահանջով»։ Փոփոխությունները սկսվում են երեք հիմնական քայլերից՝ կադաստրային փաստաթղթերում կնիքի պահանջի վերացում, սեփականության նոր նմուշի վկայականներ, […]

Շուկայի վերլուծություններն ու հրապարակումներն այսուհետ կիրականացվեն օպերատիվ ու ժամանակին
Անշարժ գույքի շուկայի ամսական վերլուծությունը Կադաստրի կոմիտեում այսուհետ պետք է արվի հերթական ամիսն ավարտվելուց հետո առավելագույնը 15 օրում։ Վերոհիշյալ հարցը քննարկվել է օրերս ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) խորհրդակցության ժամանակ։ ԱԳԿՊԿ ղեկավար Ս․ Պետրոսյանը հրահանգել է ոլորտը համակարգող պատասխանատուին շաբաթվա ընթացքում քննարկել նման ժամկետում վերլուծությունը պատրաստելու, հրապարակելու և Վիճակագրական կոմիտե ուղարկելու հնարավորությունները։ Տեղեկացնենք, […]